Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն խոսել է թիմի հարձակվող Մարկո Ռոյսի վնասվածքից ապաքինման ընթացքի մասին:
«Ռոյսը «Բորուսիա»-ի առաջատարն է: Նա պետք է վերադառնա խաղադաշտ և առաջնորդի այս թիմը:
Ռոյսի ապաքինման ընթացքը դրական է: Հուսով ենք, որ արդեն 3-րդ տուրում նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ», – ասել է Վացկեն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 23 գոլի հեղինակ: