Ավելի քան 200 տոննա նավթ է թափվել Կարմիր ծովը Աքաբա քաղաքի նավահանգստի շրջանում վառելիքի արտահոսքի պատճառով։ Այս մասին գրում է Haaretz-ը։
Նավթային բիծը շարժվում է հարավային ուղղությամբ՝ դեպի Հորդանանի և Սաուդյան Արաբիայի լողափերը։ Բացի դրանից՝ աղտոտման վտանգի սպառնալիքի տակ են գտնվում մարջանե խութերն ու Իսրայելի Էյլաթ առողջարանային քաղաքը։
Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարարությունն օգնություն է առաջարկել հետևանքների վերացման հարցում, սակայն Հորդանանը հրաժարվել է։ Իսրայելական կողմը հայտնել է, որ նավթի՝ ծովը թափվելու պատճառն իրենց հայտնի չէ։ Պարբերականի տեղեկություններով՝ արտահոսքն արդեն վերացվել է։ Ըստ ստացվող տեղեկությունների՝ արտահոսքը կարող էր տեղի ունենալ խողովակի վնասման պատճառով։