Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Թուրքական բլեֆն ու եվրասիական վախը Հայաստանից

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիյաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրասիական միության անդամ, բայց այնպես, որ չվնասի Եվրամիության լիիրավ անդամ դառնալու գործընթացն ու Եվրամիության հետ մաքսային ընդհանուր միությունը: Նա հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպման շրջանակում Անկարան Մոսկվայի հետ ստորագրել է ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունն իհարկե սենսացիա համարել չի կարելի, քանի որ Եվրասիական միության ուղղությամբ հետաքրքրությունների մասին թուրքերը հայտարարում էին նաև նախկինում, մինչև օդանավային միջադեպն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը: Բայց առավել հստակ անդամակցության ցանկության մասին հայտարարությունը կարծեք թե առաջին անգամ է: Մյուս կողմից, սակայն, կա՛մ թուրք նախարարը բավարար կարևորություն չի տալիս Եվրասիական միության մասին հայտարարությունների մանրամասներին, կամ էլ պարզապես ԵԱՏՄ-ի անդամակցության մասին հայտարարությունը զուտ ամերիկա-եվրոպական սպառման համար է: Համենայն դեպս, հակառակ դեպքում հազիվ թե նա խոսեր ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին՝ միաժամանակ նշելով, որ չեն ուզում, սակայն, կասկածի տակ դնել ԵՄ անդամ դառնալու գործը և մաքսային միությունը Եվրոպայի հետ:

Բանն այն է, որ այդ երկու հանգամանքը՝ Եվրամիության հետ մաքսային միությունն ու Եվրասիական տնտեսական միությունը, պարզապես անհամատեղելի են: Այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ միանգամից լինել երկու մաքսային միությունում կամ, այլ կերպ ասած, խաղալ միաժամանակ և՛ «Ռեալում», և՛ «Բարսելոնայում»: Ի դեպ, հենց դրա համար էր, որ Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագրի առումով Հայաստանում զգուշացնում էր, որ ԱՊՀ շրջանակում ազատ առևտուր հնարավոր է, դա չի հակասում Եվրոասոցացմանը, այսինքն՝ ԵՄ հետ մաքսային ընդհանուր միությանը, սակայն ԵԱՏՄ անդամ դառնալը արդեն հակասություն կլինի: Այնպես որ, թուրք նախարարի հայտարարությունն ըստ ամենայնի կա՛մ վկայում է, որ թուրքերի համար ԵԱՏՄ-ն իրականում նույնիսկ բավարար չի արժևորվում այդ կառույցի մասին կոմպետենտ խոսելու մակարդակով, կամ էլ Թուրքիան Եվրոպային ու Ամերիկային փորձում է, այսպես ասած, ահաբեկել, թե իրեն մեկուսացնելը շարունակելու դեպքում կգնա դեպի ԵԱՏՄ: Մոտավորապես այնպես, ինչպես ժամանակին Գալուստ Սահակյանն էր ասում, որ եթե Եվրոպան Հայաստանի հանդեպ շարունակի խիստ ժողովրդավարական պահանջներ դնել, «մենք կգնանք մահմեդական աշխարհ»:

Սրանով, ի դեպ, երևում է, թե ինչքան նման են մտածում և պատկերացնում միջազգային հարաբերությունները հայկական և թուրքական այսպես կոչված վերնախավերը:

Մյուս կողմից, խնդիրը Թուրքիայի ԵԱՏՄ անդամակցությունը չէ, այլ եվրասիական տարածությունում ստատուս-քվոն ընդհանրապես: Իսկ այստեղ, ըստ էության, թյուրքական գերակշռությամբ ստատուս-քվո է, և Անկարան դե յուրե ԵԱՏՄ անդամ է թե ոչ՝ սա քիչ է էական վիճակ փոխում: Իհարկե, չարյաց փոքրագույնն է, որ ԵԱՏՄ անդամ չէ, սակայն խնդիրն այն է, որ Թուրքիան այսպիսով, ըստ էության, նաև հայտ է ներկայացնում ԵԱՏՄ տարածությունում քաղաքականություն թելադրելու: Եվ Հայաստանի համար քաղաքականապես առանց այդ էլ, մեղմ ասած, ոչ բարեկամական եվրասիական միջավայրը, ինչի ցցուն ականատեսը մենք դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, Թուրքիայի քաղաքական գործոնի ընդլայնման հետևանքով ըստ էության կարող է դառնալ էլ առավել ոչբարեկամական:

Այս հանգամանքը, սակայն, Հայաստանին պետք է ոչ թե մատնի խուճապի կամ տագնապի՝ ստիպելով նետվել Ռուսաստանի գիրկը և առավել ուժգին աղերսել պաշտպանություն այդ ամենից, այլ պետք է տա ընդամենը իրավիճակը սթափ գնահատելու առիթ՝ դրա հիման վրա արտաքին քաղաքական և տնտեսական լուրջ վերանայումներ անելու համար: Առավել ևս, որ Եվրասիական տնտեսական միություն կոչվածը Հայաստանի տնտեսական վիճակը բարդացնելուց բացի՝ գործնականում չի ունեցել ոչ մի տնտեսական էֆեկտ Հայաստանի համար: Եվ ահա, տնտեսական էֆեկտի բացակայության պայմաններում մենք տեսնում ենք նաև այդ կառույցի քաղաքական և անվտանգային դեֆեկտները և դրանց ընդլայնման միտումները: Ահա այս ամենին Հայաստանը պետք է արձագանքի սթափ, համարժեք, կամային և ինքնիշխան որոշումներով, ոչ թե օգնություն խնդրելով Ռուսաստանից, ինչը և ակնկալում է Մոսկվան, այլ պարզապես ձեռնամուխ լինելով իր տնտեսական և քաղաքական հարաբերությունների արմատական դիվերսիֆիկացման:

Ի դեպ, այս առումով, իհարկե, Հայաստանն արժանանում է եվրասիական սպառնալիքների՝ զանազան դուգիններից և նմանօրինակ այլ շրջանակներից: Սակայն այս հանգամանքը իրականում վկայում է հենց այդ շրջանակների վախի մասին, քանի որ նմանօրինակ սպառնալիքներ տեղում են անզորությունից, հակառակ դեպքում իրապես ուժեղ և ինքնավստահ սուբյեկտները չեն ունենում նման կտրուկ սպառնալիքներով հարաբերվելու կարիք, այն էլ, իրենց կարծիքով, այնպիսի սուբյեկտների հետ, որոնք առանց իրենց կորած են: Նրանք վստահ են, որ Հայաստանն առանց իրենց ոչ միայն կորած չէ, այլև իրենք են կորած առանց Հայաստանի Կովկասում: Վախը և անզորությունը. ահա՛ նրանց սպառնալիքների աղբյուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում