Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ոչ Գյումրիում կայացավ ընդդիմության համախմբումը, ոչ Վանաձորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անշուշտ, դեռ մի փոքր վաղ է ասել, որ ընդդիմությունն աշնանային ընտրություններում չկարողացավ համախմբվել և ընդհանուր պլատֆորմով հանդես գալ՝ ընդդեմ իշխանական ուժերի։ Բայց, դատելով ՏԻՄ ընտրությունների հետ կապված գործընթացներից, արդեն կարելի է պնդել, որ նախընտրական դաշինքներ, ալյանսներ չեն ձևավորվի։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչն ամիսներ առաջ մեզ հետ զրույցում չէր թաքցնում տագնապը Գյումրիի և Վանաձորի ընտրությունների հետ կապված և ասում էր. «Եթե «ԳԱԼԱ»–ի Վահանն ու «Ասպարեզի» Լևոնը համաձայնության գան, մենք կկորցնենք Գյումրին»։

Թեև իշխանությունն ամեն ինչ արեց, որ կանխի Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հավանականությունը, և հատկապես այդ նպատակով փոխվեց օրենքը, ու ներդրվեց կուսակցական ցուցակներով ավագանի, ապա՝ ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու սկզբունքը, բայց վտանգը շարունակում էր կախված մնալ իշխանության գլխին։ Վանաձորն ու Գյումրին ընտրություններում, որպես կանոն, իշխանությանը ձայն չեն տալիս, և քաղաքապետերի իշխանական թեկնածուներն ի սկզբանե շատ փոքր շանսեր ունեին։ Բայց այդ շանսերը, կարելի է ասել, կհավասարվեին զրոյի, եթե ընդդիմադիր մի քանի ուժեր կարողանային հաղթահարել իրենց տարաձայնությունները և միասնական հանդես գալ ՏԻՄ ընտրություններում։ Ի ցավ հասարակության և հուրախություն իշխանության, դա տեղի չունեցավ։ Ոչ Գյումրիում կայացավ ընդդիմության համախմբումը, ոչ Վանաձորում։ Արդեն կարելի է պնդել, որ բոլոր հին ու նոր, մանր ու մեծ ընդդիմադիր կուսակցություններն այս քաղաքներում հանդես են գալու առանձին– առանձին։ Հնարավորություն տալով ֆինանս, ադմինիստրատիվ ռեսուրս, հզոր լծակներ ունեցող Հանրապետականին՝ հատ-հատ պարտության մատնել իրենց»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում