Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսի 31-ին՝ հայտնում է T24 պարբերականը։ Այդ օրը Անթալիայում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական ֆուտբոլային խաղ։
Հաղորդվում է, որ Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ներկա կլինի այդ հանդիպմանը։
Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։