Սթեյսի անունով ամերիկուհին յուրահատուկ ծովախոզուկի տերն է: Փոքրիկ կենդանին սիրում է ոչ միայն լողալ ջրում, այլ նաև գեղեցիկ ցատկել ջրի մեջ, հայտնում է newsyou.info-ն:
Դոբին արդեն ութ տարեկան է: Նա ամեն օր մի քանի ժամ է անցկացնում փոքր լողավազանի մոտ և պարապում է ջրացատկ: Դոբիի տեխնիկային կարող են նախանձել աշխարհի չեմպիոնները: