Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի ու Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանի տեղակալը և դեսպանատան մի շարք աշխատակիցներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն ու առաջիկա հանրաքվեն։
Ավելի վաղ ԱՄՆ դեպարտամենտը դատապարտել էր Ադրբեջանում ընդդիմադիրների կալանավորման դեպքերը և անհրաժեշտ էր համարել, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատրաստվող սահմանադրական ուղղումները գնահատման համար ներկայացնեին Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովին։