Մոսկվան պետք է նկատի ունենա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է հավաքական պաշտպանության: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Բալթյան երկրների ժողովուրդներին իր կոչով, հայտնում է TASS-ը:
«Թող ոչ մի կասկած չլինի այն բանում, որ ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ պարբերությունը կկատարվի: Մեկի վրա հարձակումը դա հարձակում է բոլորի վրա: Մենք ցանկանում ենք, որ Մոսկվան իմանա, որ մենք նկատի ունենք այն, ինչ ասում ենք»:
«ԱՄՆ-ն չի ընդունում ազդեցության գոտիներ: Մենք հավատում ենք, որ ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ընդունելու սեփական որոշումներ և իրենց դաշինքներ ընտրեն»,- ավելացրել է Բայդենը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն երբեք չի հանդիսացել «միակողմանի շարժումով փողոց»: «ԱՄՆ-ն շատ բան է ստանում ՆԱՏՕ-ից, դաշինքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի անվտանգ»,- նշել է նա:
ԱՄՆ փոխնախագահն այցով ժամանել է Լատվիա, որտեղ հանդիպել է Բալթյան երկրների նախագահների հետ: