Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱԳՆ-ից պաշտոնանկ է արվել 332 աշխատակից և հրաժարական է տվել 89 աշխատակից, որոնց կասկածում են երկրի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար.
«Խռովության փորձից հետո ԱԳՆ-ից հրաժարական է տվել 89 աշխատակից, 332 աշխատակից պաշտոնանկ է արվել կամ հետ են կանչվել արտերկրից։ Հետ կանչվածներից 31-ը չեն վերադարձել Թուրքիա»։