Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան աջակցելու է սիրիական ընդդիմության այն գործողությանը, որն ուղղված է սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքի վրա վերահսկողություն հաստատելուն, որը ներկայումս գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո.
«Ջերաբլուսի դեպքերը ազգային անվտանգության հարց են։ Եթե 911 կիլոմետրանոց (թուրք-սիրիական) սահմանը հայտնվի PYD-ի (Սիրիայի քրդեր) ձեռքում, ապա դա անընդունելի կլինի Թուրքիայի համար։
Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ անընդունելի է այն իրավիճակը, որ Ջերաբլուսը գտնվում է ԴԱԻՇ-ի ձեռքում։ Ջերաբլուսը կազատագրվի ԴԱԻՇ-ից։ Մենք ամեն կերպ կաջակցենք դրան»։