Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ Իրանի ու Ռուսաստանի սերտ փոխգործակցությունը ԱՄՆ-ին հնարավորություն չեն տվել Սիրիայում հարվածի տակից դուրս բերել «չափավոր ահաբեկիչներին».
«ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները փորձել են հարվածի տակից դուրս բերել ահաբեկիչներին, որոնք հանդես են գալիս իբրև «չափավոր ընդդիմություն» և Սիրիայի ժողովրդի դեմ գործել են բազմաթիվ հանցանքներ։
Այդ «չափավոր ահաբեկիչներին» փնտրելու պլանները ձախողվել են»։
Շամհանին ուշադրություն է հատկացրել նրա վրա, որ արևմտյան ու արաբական մամուլում վարկաբեկիչ արշավ է ծավալվել ընդդեմ Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի համագործակցության։ Շամհանին դա որակել է որպես հոգեբանական պատերազմ, որի նպատակը Արևմուտքի սիրիական դաշնակիցների կրած խոշոր պարտություններից շեղելն է։