Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ակումբի ղեկավարության որոշումը թիմի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, ով իր երկրի ընտրանու կազմում նվաճել է «Ռիո-2016»-ի չեմպիոնի կոչումը, մինչ սեպտեմբերի երկրորդ շաբաթը արձակուրդ տրամադրելու վերաբերյալ:
«Նեյմարն ապացուցել է, որ հանդիսանում է լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա իրացրել է որոշիչ 11 մետրանոց հարվածը «Ռիո-2016»-ի եզրափակչում:
Դա հեշտ չէր իրագործել՝ հաշվի առնելով նրա վրա գործադրվող ճնշումը: Կարծում եմ՝ Նեյմարը լիովին վաստակել է այդ արձակուրդը: Ակումբի ղեկավարությունը ճիշտ որոշում է կայացրել»,- հայտարարել է Պիկեն: