Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Երևանում ամուսինը վիճելիս փորձել է ազոտական թթու ներարկել իր 3 երեխաների մորը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ընթանում է Հայկ Բ.-ի գործի դատական քննությունը:

Հայկը մեղադրվում է սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Հայկի նախկին կինն է:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին իր բնակարանում «իրեն պարբերաբար խաբելու շուրջ նախկին կնոջ հետ վիճաբանության ժամանակ Հայկ Բ.-ն ննջասենյակից վերցրել է նախապես այնտեղ թաքցրած ներարկիչը՝ ազոտական թթվով լցված, աննկատ թիկունքից մոտեցել է կնոջը, փորձել է ներարկել, բայց կինը ասեղի ծակոցից շրջվել է, ներարկիչի ասեղը կոտրվել է, ներարկում չի կատարվել…»:

Եվ այսպես, ըստ մեղադրանքի, Հայկ Բ.-ն փորձել է ազոտական թթու ներարկելով՝ սպանել իր նախկին կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ չի կարողացել, քանի որ ներարկիչի ասեղը կոտրվել է…

Դատարանը հարցաքննեց տուժող կնոջը՝ Արփի Հ.-ին(անունը փոխված է):

Տուժողն ու ամբաստանյալը համատեղ ամուսնական կյանքում երեք երեխա են ունեցել: Տուժողի խոսքով՝ իրենց միջև անընդհատ վիճաբանություններ են եղել՝ Հայկի անիմաստ խանդի պատճառով: Հայկը չի թողել անգամ, որ Արփին հեռախոսով խոսի իր ծնողների, եղբոր հետ, այդ պատճառով Արփին խոսել է նրանց հետ ու անմիջապես ջնջել է համարը, իսկ այդ հանգամանքը լրացուցիչ խանդի պատճառ է հանդիսացել:

Միմյանցից հեռանալուց հետո Արփին չի խոչընդոտել երեխաների հանդիպումները հոր հետ, սակայն նրա խոսքով՝ Հայկը ուշ-ուշ էր այցելում երեխաներին: Երբեմն երեխաները կարոտում ու լաց էին լինում, և Արփին զանգում-կանչում էր Հայկին կամ երեխաներին տանում էր նրանց տուն՝ ասելով, որ երեխաները կարոտել են:

Հայկը կարող էր երեխաներին մոտենալ փողոցում և առանց Արփիին կամ նրա ծնողներին զգուշացնելու՝ երեխաներին տանել իրենց տուն:

Հայկը, ըստ Արփիի, ավելի շատ ձգտում էր իրեն տեսնել, քան՝ երեխաներին…
Տուժողը նշեց, որ Հայկը պարբերաբար սպառնացել է իրեն. «Ասում էր՝ հաշմանդամ կդարձնի, կսպանի, միայն թե ես չամուսնանամ ուրիշ տղամարդու հետ»:

Տուժողի այս միտքը դրդեց, որ ամբաստանյալը հանդես գա հարց- հայտարարությամբ: Նա ասաց, թե ինքը դեմ չէր լինի, եթե Արփին օրինական ընտանիք կազմեր կարգին տղամարդու հետ: Ինքը դեմ էր, որ Արփին այլ կենսակերպի անցնի ու հանկարծ «խայտառակի իր որդիների անունը»:

Տուժողը հակադարձեց, որ Հայկը ոչ մի կոնկրետ փաստ չուներ, որ ինքը ինչ-որ կերպ անարժան կյանքով է ապրում, անարժան տղամարդու հետ է հանդիպում ու կարող է խայտառակել երեխաներին:

Դեպքի օրը Արփին գնացել է Հայկի տուն՝ այնտեղ գտնվող երեխային իր տուն տանելու: Մտել է հյուրասենյակ, երեխային ասել է՝ պատրաստվիր, գնում ենք: Հայկն էլ ասել է, թե երեխան չի գնալու: Այդ հողի վրա վիճել են:

Արփին երեխային ուղարկել է միջանցք, ինքն էլ գնացել է երեխայի հետևից: Հայկը հետևից անսպասելի հարձակվել է, Արփին ուժեղ ծակոց է զգացել թիկունքին ու շրջվել է:

Այդ ժամանակ Հայկը արագ գնացել է ննջասենյակ: Արփին ուժեղ ցավ ու վախ է զգացել: Սկսել է գոռալ, բարձր կանչել լողասենյակում գտնվող նախկին սկեսուրին: Երեխան նույնպես վախեցել է ու սկսել է բարձր լաց լինել:

Հայկը, ըստ տուժողի, ննջասենյակում մնացել է մի քանի վայրկյան, մտել ու անմիջապես դուրս է եկել: Նա ներարկիչն իր առաջ պահած՝ արագ մոտեցել է Արփիին: Կինը ձեռքերով փորձել է պաշտպանել դեմքը:

Հայկը ներարկիչի պարունակությունը լցրել է կնոջ վերարկուի ու ոտքի վրա: Ներարկիչը գցել է հատակին և փախել է: Արփիի հագուստը՝ վերարկուն ու շալվաըը, արագ սկսել են քայքայվել ու հալվել, ինչից Արփին հասկացել է, որ Հայկն ինչ-որ թթու է լցրել իր վրա:

Այդ ժամանակ վրա է հասել Հայկի մայրը, օգնել է Արփիին: Նախ՝ մեջքի հատվածից հանել է ներարկիչի կոտրված ասեղը: Արփին հատակից վերցրել է Հայկի նետած ներարկիչը:

Տուժողը բժշկի է գնացել, ասել է, թե իր կարծիքով՝ իրեն ներարկում է կատարվել: Բայց հերքվել է ներարկում կատարելու հանգամանքը:

Արփին քննիչին է ներկայացրել կոտրված ասեղը, ներարկիչը, իր վնասված հագուստը, ինչպես նաև իր ստացած վնասվածքների լուսանկարները:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ տուժող կինն ասաց, թե չգիտի՝ ինչու Հայկը, անհաջող ներարկումից ու սպանության դիտավորության ձախողումից հետո երկրորդ անգամ մոտենալով իրեն՝ ազոտական թթուն չի լցրել, օրինակ, իր դեմքին, չի շարունակել կյանքից զրկելուն ուղղված գործողությունները, այլ թթուն լցրել է ավելի շատ՝ իր ոտքին՝ վնասելով վերարկուն և շալվարը:

Այնուամենայնիվ, տուժողը պնդեց, որ իր ընկալմամբ՝ Հայկը ցանկանում էր իրեն սպանել, քանի որ նա բազմիցս իրեն ահաբեկել ու սպառնացել է, իսկ ազոտական թթու ներարկելն այլ բան, քան սպանելու դիտավորությունը, նշանակել չէր կարող:

Տուժողին հարց տրվեց՝ մի՞թե ամբաստանյալը կսպաներ իր երեխաների մորը՝ որբության մատնելով երեք երեխաներին: Տուժողը պատասխանեց, որ Հայկը երբեք էլ երեխաների համար առանձնապես հոգ չի տարել, նա, երևի, մտածել է, որ երեխաներին կպահեն Արփիի ու իր հարազատները:

Տուժողը պնդեց, թե Հայկի խանդը միշտ էլ եղել է անիմաստ: Նա ստուգել է իր ֆեյսբուքյան գրառումները, ամեն տառի համար բացատրություն է պահանջել, չի հավատացել իր խոսքերին:

Հայկը վերջին շրջանում ասել էր, թե աշխատում է ավտոլվացման կետում, բայց տուժողը չգիտեր՝ դա ճիշտ է եղել, թե ոչ, քանի որ Հայկը հաճախ է սուտ ասել:

Տուժողը նշեց, որ չնայած Հայկն իրեն հաճախ է սպառնացել «հաշմանդամ դարձնել կամ սպանել», բայց ինքը չի պատկերացրել, որ նա նման բանի ընդունակ է, այն էլ՝ երեխայի աչքի առաջ:

Այնուամենայնիվ, ըստ տուժողի ցուցմունքի՝ նա ներարկման պահը չի տեսել, միայն ծակոց է զգացել թիկունքի հատվածում, ապա Հայկը մտել է ննջասենյակ, այնտեղից դուրս է եկել ներարկիչը ցուցադրաբար բռնած ու ներարկիչի պարունակությունը լցրել է ոչ թե, ասենք, կնոջ դեմքին, աչքերին, այլ թափել է ոտքին ու փախել է:

Սպանության փորձի մեղադրանքը հաստատված կհամարվի, եթե գործի քննության ընթացքում հաստատվի ամբաստանյալի կողմից տուժողին սպանելու ուղղակի՛ դիտավորությունը:

Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով վկաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում