«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբաններ Արա Ղարագյոզյանը և Հայարփի Սարգսյանը դիմելու են «Խոշտանգումների կանխարգելման կոմիտե»՝ նրան շտապ վիրահատության ենթարկելու հարցով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: