ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 23-ին հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է զինված ուժերի ձեռքբերումների, զինծառայության առանձնահատկությունների մասին, անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին, պատմել դրվագներ զինվորների սխրագործություններից, ներկայացրել գնահատականներ ու վերլուծել մարտական գործողությունների հետևանքները:
ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Օհանյանը պատասխանել է նաև բազեականների հարցերին:
Փոխանցվում է, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկել է օգոստոսի 22-ին Ծաղկաձորում: