Կանադայի կառավարությունը իսլամը դավանող կին ոստիկաններին թույլ է տվել կրել հիջաբ, հայտնում է France Presse-ը:
«Ոստիկանի համազգեստի այդ լրացումը ընդունվել է Կանադայի թագավորական ժանդարմերիայի կոմիսարի կողմից»,- գործակալությանն է հայտնել հանրային անվտանգության նախարարության ներկայացուցիչ Սքոթ Բարդսլին:
Նրա խոսքերով` հիջաբ կրելու թույլտվությունը կոչված է խրախուսելու կին մուսուլմաններին անցնել իրավապահ մարմինների շարքերը: