2013 թվականին Ռուսաստանը կանխել է ԱՄՆ-ի հարվածը Սիրիային` երկրի նախագահ Բաշար Ասադին համոզելով հրաժարվել քիմիական զենք պահելուց, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է TASS-ը:
«Անկասկած, հետևանքները կարող էին լինել ավելի կործանարար, եթե երեք տարի առաջ Ռուսաստանը չկանխեր ԱՄՆ-ի հարվածը Սիրիային` համոզելով Բաշար Ասադին ազատվել քիմիական զենքի պաշարներից»,- նշել է նա:
Մասնավորապես, Լավրովը մտահոգություն է հայտնել այն մասին, թե դեպքերի նման զարգացման դեպքում ում ձեռքը կարող էին ընկնել ինչպես քիմիական զենքը, այնպես էլ սիրիական շարժական զենիթահրթիռային համալիրը: