Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Հենց զգամ՝ խաբում ենք, դուրս կգամ. Կարեն Անդրեասյան

«Անդրադառնալով հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշեց, որ մի շարք դեպքերում ոստիկանությունն օրինաչափ չի գործել, դա նույնիսկ ոստիկանությունն է ընդունել՝ պաշտոնանկություններով և ծառայողական քննություններով: «Ոստիկանության խախտումներն ակնհայտ էին հատկապես հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը: Որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցները դրսևորել են դրական վարքագիծ»:

Անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հայտարարությանն այն մասին, որ ոստիկանները գործել են օրինաչափ, Ա. Անդրեասյանը նշեց, որ այդ հայտարարությամբ երևի ոստիկանների գործունեության դրական կողմն են տեսել, քանի որ տարիներ շարունակ ֆինանսավորել են ոստիկանությանը:

Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ քաղաքական հրահանգ է եղել, և ոստիկանությունը զոհ է այդպիսի վայրագությունների:

ՏԻՄ ընտրությունները արդյո՞ք կընթանան նույն սցենարով, թե՞ նոր իրավիճակ է ստեղծվել. ի պատասխան այս հարցի՝ նախկին ՄԻՊ-ը նշեց. «Քառօրյա պատերազմից հետո Հրազդանում ընտրություններն այնպես անցկացրեցին ասես ոչինչ տեղի չէր ունեցել. այնպես որ շատ հնարավոր է այս ցավալի դեպքերից հետո լինեն Գյումրու և Վանաձորի «հրազդանյան կամ մշտական» ընտրություններ, ամեն ինչ է հնարավոր է»:

«Ինձ համար զենքի միջոցով իշխանափոխությունը անթույլատրելի երևույթ է, կա ազգային անվտանգության խնդիր, երկրի պետականության կորստի վտանգ: Ավելի վտանգավոր է, որ երբ զինված մարդիկ ապստամբում են, ստանում են այսքան մեծ հանրային աջակցություն. սա լուրջ ազդակ է ամբողջ երկրի, հատկապես իշխանություններին»,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՏԻՄ ընտրությունները քննություն են իշխանության համար և ամբողջ ժողովրդի համար. սա իրավիճակ շտկելու փորձ է:

Անդրադառնալով դիտարկմանը, որ «Համախմբում»- ը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, կուսակցության հիմնադրումը կապվում էր Ռ. Քոչարյանի անվան հետ՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ասաց. «Առաջին օրերին իշխանական խողովակներով նետվեց այդ գաղափարևը՝ փորձ անելով վարկաբեկել կուսակցությանը՝ մեղադրելով ինչ-որ ծպտյալ հարաբերությունների մեջ , ես Ռ. Քոչարյանին չեմ տեսել կուսակցության հետ, կուսակցության հիմնադրման և գործունեության մեջ չեմ տեսել, եթե տեսնեի, չէի ամաչի և չէի թաքցնի: Դա փորձում են շահարկել, փորձ է արվում ստախոս դարձնել ընդդիմադիրներին: Իսկ իշխանությունը որ ստախոս է, մենք դա վաղուց ենք տեսել, իրենք որ պարբերաբար խաբում են, հիմա փորձում են բոլորին խաբեբա համարել: Որ վայրկյանին որ ես կասկածեմ, որ մենք խաբում ենք որևէ մեկին, ես այլևս չեմ լինի ոչ միայն մեր կուսակցությունում, այլ նաև ընդհանրապես քաղաքականության մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում