Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Դավիթ Համբարձումյանը ոչ մի օր Մասիսում չի քնել. Մասիսի ԲՀԿ-ական թեկնածու

Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Մասիս քաղաքի քաղաքապետի թեկնածու Մհեր Համբարձումյանի (թույների Մհեր) որդին՝ Դավիթ Համբարձումյանը, ով նաև Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, նախօրեին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ հայտարարել էր. «Իհարկե, ընտրվելու եմ, Մասիսը ինչ խնդիր ունի, բոլոր խնդիրներով ես հենց հիմիկվանից արդեն զբաղվում եմ։ Վստահ եղեք, որ մասիսցիները գիտեն, մասիսցիները բոլորը իմ հարազատներն են, իմ սանիկներն են, մեծ մասը իմ ընկերներն են, այսինքն՝ իրենք բոլորը գիտեն՝ ես ինչեր եմ անելու, ինչ կարող եմ անել»։

«Առաջին լրատվական»-ը Դավիթ Համբարձումյանի մրցակից, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանից հետաքրքրվեց՝ նման պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում ընտրապայքարը, երբ իր մրցակիցը քարոզարշավը չմեկնարկած՝ իրեն հաղթած թեկնածու է ներկայացնում։ «Գիտեք, դա ժողովուրդն է որոշում՝ ում է տալիս իր ձայնը։ Քավոր-սանիկով չի։ Եթե այդպես լինի, Մասիսում մի 20 ընտանիքից ավելիի էլ մենք ենք քավորություն կանգնել, մենք ենք նրանց քավորը։ Ես չեմ կարծում, որ այդ մասով նա մեզանից առավել է։ Մենք բոլորս էլ ապրում ենք նույն կյանքով ու գիտենք՝ ով ինչպես է։ Քավորությունն այնպիսի հարաբերություն է, որ ցպնելով ման չես գալիս։ Դա պետք է վաստակես, իսկ վաստակելու արդյունքում էլ կարողանաս պահել»,- ասաց ԲՀԿ-ական թեկնածուն։

Օհանյանը նկատեց, որ Դավիթ Համբարձումյանն ինքն է բարձրաձայնում իր կողմից Ընտրական օրենսգրքի խախտման մասին, երբ հայտարարում է, որ քաղաքի խնդիրներով արդեն իսկ սկսել է զբաղվել։ «Ինքն է հայտարարում դրա մասին ու նշում է, որ այդ խախտումը կատարում է ինքը, ու իր համար ընդունելի է դա։ Բայց ես տեղյակ չեմ՝ իրենք ինչ են անում»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ինքը չի պատրաստվում դիմել ԿԸՀ այս խախտման առնչությամբ։

Կարապետ Օհանյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքի բնակիչ չէ, ինչպես և գրում է մամուլը։ «Ինքը Մասիս քաղաքի բնակիչ չէ, ոչ մի օր Մասիսում չի քնել, ընդամենը ինքը ժամանակին գրանցում է ստացել՝ այս նպատակին հասնելու համար։ Բայց դա իմ գործը չի, թող իրավապահները զբաղվեն, տեսնեն՝ դա ԸՕ-ի խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Օրենսգրքով նշված է, որ քաղաքապետ դառնալու իրավունքը տրված է միայն բնակչին։ Ես չեմ պատրաստվում դիմել ԿԸՀ և այլն, մի ծաղկով գարուն չի գալիս։ Թող մասիսցին դատի»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ մասիսցին, Օհանյանի խոսքով, տեսնում է այս խախտումները։ «Եթե չտեսներ, դա իր ամենօրյա քննարկման թեման չէր լինի։ Իհարկե, տեսնում է»,- ասաց նա։

Նկատենք, որ չնայած Կարապետ Օհանյանը ԲՀԿ-ական է, սակայն նա Մասիսում ինքնաառաջադրվել է, այլ ոչ թե կուսակցությունն է առաջադրել։ Նա, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն սատարում է իրեն այս ընտրություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում