«Ինձ թվում է՝ մենք խարխափում ենք. ռուսական ազդեցության թուլացումը բերելու է թուրքական կամ իրանական ազդեցության ուժեղացման»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:
«Մենք որտե՞ղ պետք է որոնենք մեր ինքնիշխանության, պետականության ամրապնդումը: Մենք որոնման մեջ ենք՝ ինչպես կարողանանք հայ-ռուսական տնտեսական, քաղաքական, ռազմական և անվտանգության բաղադրիչը հավասարակշռել՝ որպես անկախ պետություններ. մենք պետք է կարողանանք ոչ թե բացառել այդ բաղադրիչը, այլ այս պայմաններում պետք է կարողանանք ինչ-որ երկրի հետ հարաբերություն հաստատաել: Բայց մեր ռազմաքաղաքական կառավարող դասակարգը չպետք է հարաբերություն հաստատել ասելով հասկանա ճորտի և տիրոջ հարաբերություն:
Ինքնիշխան պետությունների փոխհարաբերություն պետք է լինի, պետությունները դաշնակիցներ են փնտրում»,- ասաց Լ. Շիրինյանը:
Լ. Շիրինյանի խոսքով՝ մենք պետք է գտնենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների բալանսը, որը կուժեղացնի մեր անկախությունը: Նրա կարծիքով՝ դա կարող է լինել կոմպլեմենտար քաղաքականություն վարելով կամ «ֆինլանդականացմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: