Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պերմյակովին կփախցնե՞ն

Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճռի հրապարակումից հետո, որ տեղի ունեցավ օգոստոսի 23-ին, հանրությանը հետաքրքրող հարցը դարձել է այն, թե Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը՝ ցմահ ազատազրկումը: Եվ այս կապակցությամբ արդեն կասկածներ կան, որ նա պատիժը կկրի Ռուսաստանում:

Ըստ էության, Գյումրիում կատարած ոճրագործությունից հետո Պերմյակովը դե ֆակտո անգամ հինգ րոպե չի գտնվել այն պետության վերահսկողության ներքո, որի 7 քաղաքացիներին սպանել է սառնասրտորեն, եթե, իհարկե, սպանել է հենց ինքը կամ սպանել է միայնակ: Այս հարցի պատասխանը, համոզիչ հերքումը, թե՝ ունեցե՞լ է հանցակիցներ, Հայաստանի հանրությունն այդպես էլ չստացավ:

Եվ ինչպես քննության ու դատավարության ողջ ընթացքում նա հինգ րոպե իսկ չի եղել Հայաստանի իրավաենթակայության տակ, այնպես էլ, մեղմ ասած, կասկածներ կան, որ պատիժն էլ նա կկրի Հայաստանի իրավաենթակայությունից դուրս:

Սա, իհարկե, լրջագույն հարված կլինի Հայաստանի պետական արժանապատվությանը՝ ցույց տալով, որ Հայաստանն այդպես էլ անկարող եղավ գոնե կիսով չափ վերահսկողության տակ վերցնել իր քաղաքացիների սպանդը կազմակերպելու համար մեղադրվողին: Ավելին՝ Պերմյակովին Ռուսաստանը Հայաստանից, ըստ էության, խլեց բոլոր օրենքներին հակառակ, թեև պարտավոր էին հայ-թուրքական սահմանին նրան հայտնաբերելուց հետո հանձնել Հայաստանին:

Թե ինչու է Մոսկվան նման համառությամբ պատսպարում Պերմյակովին հայկական իրավաենթակայությունից՝ մնում է միայն գուշակել: Սակայն այս հանգամանքը վկայում է, որ նույնն են փորձելու անել պատժի դեպքում էլ և նրան ամեն կերպ փորձելու են տեղափոխել Ռուսաստան:

Իրականում հենց այս հանգամանքը կլինի առանցքային ցուցիչը առկա գործում: Ռուսաստանը Պերմյակովին պահելով իր մոտ՝ հայկական կողմին, ըստ էության, զրկեց լիարժեք քննության հնարավորությունից: Նույնը կատարվեց դատավարության ընթացքում: Սա կարող էր պայմանավորված լինել նրանով, որ Մոսկվան չի վստահում Հայաստանի իրավապահներին, և ինքն է ցանկանում պարզել, թե ինչ է կատարվել Պերմյակովի գործում, ինչ է կատարվել Ավետիսյանների ընտանիքի հետ, ինչ է արել իր զինծառայողը: Եթե այդ ամենից հետո Ռուսաստանը ջանք չխնայի և հասնի նրան, որ Պերմյակովը իր ազատազրկումը կրի ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում կամ Ռուսաստանի ռազմակայանում, ապա սա արդեն կնշանակի, որ քննության ընթացքում Ռուսաստանը բացահայտել է մի բան և կամ տեղյակ է եղել հենց սկզբից, որը ոչ մի կերպ չի ցանկանում, որպեսզի հասու լինի հայկական կողմին:

Այսինքն՝ եթե Պերմյակովի գործի «ներքո» չկար ոչինչ, ապա առնվազն պատիժը կրելու հարցում Մոսկվան չպետք է լիներ նույնքան «համառ» և պետք է թույլ տա, որ ամեն ինչ լինի՝ ինչպես կարգն է: Եթե այդ հարցում էլ Ռուսաստանը շարունակի այն, ինչը քննության ընթացքում, ապա դա արդեն ակնհայտ ապացույց կլինի, որ Պերմյակովի գործում ոչ թե ինչ-որ բան փորձում էին բացահայտել հենց իրենք անձամբ՝ չվստահելով հայկական կողմին, այլ պարզապես հայկական կողմից թաքցնում են ինչ-որ բան, որը կարող է ինչ-որ ժամանակ ի հայտ գալ, եթե Պերմյակովը մնա և պատիժը կրի Հայաստանում:

Այսպիսով, սա արդեն կլինի իսկապես ցուցիչ՝ Պերմյակովին Հայաստանից կփախցնե՞ն, թե՞ թաքցնելու բան չունեն, և նա պատիժը կկրի այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում