Սարի թաղի վերաբերյալ գործերը երկու մասի են բաժանվել, մեկը Սարի թաղի բնակիչներն են, որ բախում ունեցան ոստիկանների հետ, և նրանցից ոմանք կալանավորված են, մյուսը ցուցարարների և ոստիկանության բախման արդյունքում ձերբակալված քաղաքացիներներն են, որոնց մի մասը գրավի դիմաց ազատ է արձակվել: Փաստաբանական խումբը աջակցում է կալանավորված այդ անձանց, փաստաբանները անվճար կզբաղվեն նրանց խնդիրներով: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ կալանավորված անձանց ընտանիքները սոցիալապես խիստ անապահով են, նրանց տարբեր տեսակի օգնություններ են հարկավոր: Մասնավորապես կալանավորված անձանց հոգածության ներքո անչափահաս երեխաների ճակատագիրը թողնված է բախտի քմահաճույքին, չնայած որ օրենսդրությունը նախատեսում է պետության հոգածությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը փոխոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ՀՀ ոստիկանությունը հուլիսյան իրադարձությունների ժամանակ գործել է իրավաչափ, օրենքի շրջանակներում և արեստավարժ: Անդրադառնալով այս հայտարարությանը Զարուհի Հովհաննիսյանը նշեց. «Փաստորեն հայտնվեց պատվիրատու, որը կարող է և՛ ֆինանսապես աջակցել, և՛ խոսքով քաջալերել ոստիկանությանը՝ նմանատիպ դաժանությամբ խախտել մարդու իրավունքները մեր երկրում»:
«ԵԱՀԿ-ի որդեգրած արժեքները չեն համապատասխանում այս հայտարարությանը, ԵԱՀԿ-ին ուղղված հանրային գնահատականները պետք է էլ ավելի կոշտ լինեն»,-ընդգծեց Զ. Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: