Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Այդպես էլ չպարզվեց սպանության մոտիվը. քրեական արդարադատության հոգեբանը՝ Պերմյակովի մասին

«Ես մինչև այս պահն էլ վստահ չեմ, որ Պերմյակովին առաջադրված մեղադրանքը ամբողջական է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սոցիալական արդարություն ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը։ «Ինձ համար դեռ բացահայտված չէ սպանության դրդապատճառները։ Մոտիվը մինչև հիմա էլ՝ դատավարության ավարտը պարզ չէ։ Ինձ համար շարունակում է հակասական մնալ այն, թե ինչպես մարդը 20 տարեկանում դատապարտվում է ցմահ ազատազրկման, այլևս արևի լույս չի տեսնելու, ոչ մի բառ չի ասում դեպքի վերաբերյալ։ Այդպես չի լինում»,- ասաց Գասպարյանը։

Վերջինիս խոսքերով՝ ցանկացած դեպքում անհրաժեշտ է կատարվածը համադրել կատարողի անձնային առանձնահատկությունների հետ։ Հենց ստացվի դրանց միաձուլումը, պարզ կդառնա, թե ինչու է կատարվել տվյալ արարքը, հենց այդ անձանց կողմից։ «Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է անձին դատապարտել ցմահ ազատազրկման այդպես էլ չպարզելով արարքի դրդապատճառը։ Ես էլ կարող եմ հիմա կանգնել և հայտարարել, որ հոկտեմբերի 27-ը ես եմ պատվիրել։ Քենեդուն էլ եմ ես սպանել։ Թող ինձ դատեն։ Եվ վերջում էլ, որ քննիչը հարցնի, թե ինչու եմ դա արել՝ կասեմ, որ ձեր գործը չի։ Բայց քրեական արդարադատությունը կախված չէ արարքի վայրագությունից»,- նկատեց մեր զրուցակիցը։

Գասպարյանի դիտարկմամբ՝ հեշտ չէ անձի անձնային առանձնահատկությունները և կատարված արարքը համադրել, եթե աշխատում են միայն իրավաբաններ։ Այս գործի համար անհրաժեշտ էր ներգրավվել հոգեբաններ և այլ մասնագետներ, հաշվի առնելով նաև Պերմյակովի պահվածքը։ «Պերմյակովի անտարբեր կեցվածքը կարող է խոսել շատ բանի մասին։ Հա կարող է ունենալ հոգեկան զարգացման հապաղում։ Այլապես ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է լիովին գիտակից մարդը չարձագանքել իր կյանքի հետ կատարվող իրադարձություններին»,- ասաց հոգեբանը։

Արշակ Գասպարյանը չի բացառում, որ Պերմյակովի լռությունը կարող է պայմանավորված լինել արտաքին միջամտությամբ։ Օրինակ՝ դատական նիստից առաջ նրան հոգեմետ դեղեր տալուց մինչև այն վարկածը, որ նա իսկապես այդպիսինն է։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում