Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նախընտրական բլեֆը մոգոնված է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության վարչապետների Սոչիի վերջին հավաքի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-իրանական ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, որը զարգացման նոր հնարավորություն է Մեղրիի տարածաշրջանի համար, և Հայաստանի համար ընդհանրապես: Հովիկ Աբրահամյանը կրկնել է Հայաստանի իշխանության արդեն վաղուց մաշված, սակայն Հայաստանին այդպես էլ որևէ շոշափելի նպաստ չբերած այն թեզը, որ Իրանն այդպիսով կկարողանա դուրս գալ Եվրասիական տնտեսական տարածություն: Իրականում սա Հայաստանի տնտեսական զարգացման համար ոչ թե հնարավորություն է, այլ պարզապես Հայաստանի հասարակության ականջի կամ աչքի համար նախատեսված նոր թոզ, որի նշանաբանի ներքո հավանաբար կանցնի առաջիկա նախընտրական ժամանակահատվածը: Ի վերջո, իշխանություններն իհարկե չեն կարող բավարարվել լոկ քաղաքական ուժերի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններով, ավանդական գործարքներով, ազգային համաձայնության կառավարության շուրջ ինչ-որ գաղափարական հռչակագրերով, չեն կարող բավարարվել լոկ իրավապահ համակարգի ռեպրեսիվ մեթոդներով, քրեաօլիգարխիայի ընտրակաշառքներով և անհրաժեշտ են նաև որոշակի սոցիալ-պոպուլիստական գաղափարներ: Եվ ահա հրապարակ է բերվում այդպիսի մի գաղափար՝ Իրանի հետ ազատ տնտեսական գոտի Մեղրիում:

Հայաստանի իշխանությունն արդեն երկար ժամանակ առաջ է բերում Իրանի հետ տնտեսական հեռանկարային գաղափարներ: Դրանցից ըստ էության իրականություն է միայն գազամուղը, այն էլ մի խողովակաշար, որն ըստ էության չունի ոչ մի էական նշանակություն, քանի որ ծառայում է ընդամենը գազ էլեկտրաէներգիայի դիմաց անհասկանալի մի ծրագրի, որից զուտ ստացվում է Երևանի ՋԷԿ-ի եկամուտը: Եթե իհարկե այն ստացվում է, որովհետև վերջերս պարզվեց, որ Երևանի ՋԷԿ-ն ունի միլիոնավոր դոլարների պարտքեր ռուսական «Գազպրոմ» ին պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ին և դրա դիմաց Հայաստանի կառավարությունն այդ ռուսական 100 տոկոս պատկանելություն ունեցող ընկերությանը փոխանցեց գազային համակարգի այն խողովակաշարերը՝ համայնքային նշանակության, որոնք դեռևս պատկանում էին Հայաստանի կառավարությանը: Այդպիսով, նույնիսկ ՋԷԿ-ի դեպքում հասկանալի չէ հայ-իրանական գազամուղի էֆեկտը: Իսկ ամենակարևոր՝ տարանցիկ նշանակությունից այն զրկվել էր հենց սկզբից:

Այդպիսով, հայ-իրանական խոշոր նախագծերից, որոնք հայտարարվել են արդեն մոտ մեկ տասնամյակ, միայն կարող ենք մատնանշել գազամուղի ըստ էության ուրվանկարը: Եվ ահա, այդ նախագծերը թղթի վրա, մեջտեղ է բերվում մեկ այլ նոր գաղափար՝ ազատ տնտեսական գոտի, որն իբր մեծ հնարավորություններ է բացելու Հայաստանի տնտեսական զարգացման համար: Մինչ այդ, Հայաստանի տնտեսական զարգացման համար մեծ հնարավորություններ պետք է իբր Եվրասիական միությունը բացեր: Սակայն, դրան անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսական վիճակը ոչ միայն չի բարելավվել, զարգացման մասին ոչ միայն խոսք լինել չի կարող, այլ նաև առաջացել են ահռելի խնդիրներ և արտահանման զուտ պրոցեդուրայի առումով, և ընդհանրապես տնտեսական հեռանկարների: Սրանից բացի, օգոստոսին Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով՝ ԵՏՄ-ի շնորհիվ: Ու թեև Հայաստանի իշխանությունը գիտի, որ իրականությունը լրիվ հակառակն է, այդուհանդերձ ոչ ոք ծպտուն իսկ չհանեց, որովհետև բոլորի համար հասկանալի էր նաև Պուտինի խոսքի բուն իմաստը: Իսկ դա այն էր, որ Հայաստանը ԵՏՄ-ից որևէ նոր ակնկալիք չունենա, բացի այն, ինչ եղել է մինչ այժմ: Իսկ քանի որ մինչ այժմ ոչինչ էլ չի եղել, ապա Պուտինը պարզապես հորդորեց Հայաստանին ավելորդ խնդրանքներով չդիմել Ռուսաստանին և հոգալ սեփական խնդիրները: Եվ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու գաղափարի վերաբերյալ համաձայնությունը երևի թե առավելագույնն էր, որ Ռուսաստանից հաջողեց կորզել Հայաստանի կառավարությունը: Բանն այն է, որ եթե այդ համաձայնությունը չլիներ, ապա Հայաստանի իշխանությունն անգամ քարոզչական նպատակներով չէր կարող խաղարկել ազատ տնտեսական գոտու գաղափարը: Դրա համար պետք է, որ ԵՏՄ-ն գոնե տա ֆորմալ հնարավորությունը: Եվ ահա Սոչիում ստացվեց առավելագույնը՝ նախընտրական քարոզչական խաղարկման հնարավորություն:

Հոռետեսություն է արդյոք այն, որ ազատ տնտեսական գոտին քարոզչական փուչիկից բացի, իրենից չի ներկայացնելու ոչինչ: Իհարկե տեսականում հնարավոր է ամեն ինչ, սակայն երբ տեղափոխում ենք գործնական հարթություն, ապա հարց է առաջանում՝ Իրանի ինչի՞ն է պետք այդ ազատ տնտեսական գոտին, երբ Հայաստանը ԵՏՄ-ի հետ չունի ընդհանուր ցամաքային սահման և հուսալի հաղորդակցություն, իսկ Իրանի տնտեսական մասշտաբների համեմատ եղած հնարավորություններն ուղղակի ծիծաղելի են: Հետևաբար, Իրանին Հայաստանում ազատ տնտեսական գոտի չէ, որ պետք է, այլ պետք է ազատ պետություն, որը կարող է հարաբերվել Իրանի հետ մի պահ մոռանալով ԵՏՄ-ի մասին, հարաբերվել իր ինքնուրույն շահերի և կարիքների տրամաբանության մեջ: Իսկ դա ենթադրելու է արդեն ոչ թե ազատ տնտեսական գոտիների ստեղծում, այլ ինքնիշխանություն: Իսկ ինքնիշխանության առաջնային դրսևորումները Հայաստանում կարող են լինել համակարգային փոփոխությունները, այդ թվում նաև ԵՏՄ անդամակցության վերանայումը, քանի որ ԵՏՄ կոչվող համակարգը այլ բան չէ, քան հետխորհրդային կոռումպացված համակարգերի տնտեսաքաղաքական տանիք: Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է դիտարկել, թե ովքեր են այդ կառույցի անդամները, ինչ կարգի պետություններ: Ասել, թե Իրանը համակարգային առումով առավել արդիական պետություն է, հազիվ թե կնշանակի արտացոլել իրականությունը: Սակայն խնդիրը այն է, որ Իրանի հետ հարաբերության և գրավչության առումով Հայաստանին խիստ անհրաժեշտ է լինել արդիական համակարգերով պետություն, արդիական մտածողությամբ հասարակական շերտերով պետություն, արդիական բիզնես մշակույթով: Քանի որ այլ տարբերակների հարցում Իրանն ունի Հայաստանից շատ ավելի նախընտրելի ընտրության հնարավորություններ և Հայաստանի գրավչությունը կարող է լինել հենց արդիականությունը: Հետևաբար, խնդիրը ոչ թե Հայաստանի ազատ տնտեսական գոտին է, այլ Հայաստանն ինքնին արդիական գոտու վերածելը՝ արդիական տնտեսական, քաղաքական մշակույթի գոտու, որը իսկապես նոր ընտրություն և նոր հնարավորություն կլինի Իրանի արտաքին տնտեսական կապերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում