ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը փոխոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀ ոստիկանությունը հուլիսյան իրադարձությունների ժամանակ աշխատել է օրինաչափ, օրենքի շրջանակներում և արեստավարժ: Իրազեկ քաղաքացի ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը, անդրադառնալով այս գնահատականին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեզ բավականին զարմացրեց այդ հայտարարությունը, կուզենայինք դրա հաստատումը լսել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից, որովհետև այդ մասին լսել ենք միայն ոստիկանությունից:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիրքորոշմանը, ապա իրարամերժ են այս դիրքորոշումը և հուլիսին տարածված հայտարարությունը: Միգուցե սա վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Ավակովը ռուսաստանցի է, և ռուսաստանյան չափանիշներով ոստիկանությունն իրոք շատ փափուկ է գործել. ՌԴ չափորոշիչներով «Սասնա ծռերի» անդամներին տեղում կգնդակահարեին հրետանային զենքերով, իսկ ցուցարարների ուղղությամբ լավագույն դեպքում ռետինե փամփուշտներով կկրակեին»:
Դ. Իոնիսյանի դիտարկմամբ՝ ԵԱՀԿ-ն այն կառույցը չէ, որը պետք է առաջնորդվի բռնապետական չափանիշներով, և նման դիրքորոշումների արտահայտումը մտահոգիչ է:
Մանրամասները՝ տեսանյութում: