Նորքի հանցախմբին զենք մատակարարողները՝ չորս ամբաստանյալներն էլ ընդունել են մեղադրանքը, բայց Արթուր Վարդանյանին չեն ճանաչել: Հարություն Հովհաննիսյանի պաշտպան Խաչատուր Խաչատրյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղմացուցիչ հանգամանք կա. նա ունի երկու անչափահաս երեխա, և երեխան հորից բաժանվելու հետևանքով սթրես է տանում, նևրոզ է առաջացել, որի կապակցությամբ բժշկական թղթեր են ներկայացվել դատարան: Բացի դրանից իր պաշտպանյալը դրականորեն է բնութագրվում, աշխատավայրերից գովասանագրեր ունի, նախկինում դատապարտված չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: