Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Օլիմպիական չեմպիոնի կոչումից զրկվեցի, քանի որ Հայաստանը ոչինչ չի որոշում ըմբշամարտի աշխարհում․ Միհրան Հարությունյան

Ռիոյի 2016թ․ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով ստուգատեսը։ Հիշեցնենք, որ Միհրանը բացահայտ կողմնակալ մրցավարության պայմաններում եզրափակչում զրկվեց ոսկե մեդալից, որը բաժին հասավ սերբ Դավոր Շտեֆանեկին։

«Ռիո դե-Ժանյերոյում ավարտվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Առաջին բանը, որ ցանկանում եմ ասել՝ շնորհակալությւոն բոլոր այն մարդկանց, ովքեր չամաչեցին իրենց դիրքորոշումը հայտնել Ռիոյի Օլիմպիական խաղերում իմ եզրափակիչ գոտեմարտի մասին։ Շնորհակալ եմ աջակցության և այն բանի համար, որ ամենասկզբից եղել եք իմ կողքին։ Հսկայական աջակցություն եմ զգում ազգիս կողմից։ Նույնը նաև բազմաթիվ մարդկանց կողմից՝ ամբողջ աշխարհից՝ տարբեր ազգի ու հավատքի։

Ամբողջ կյանքս երազել ու գնացել եմ դեպի Օլիմպիական բարձունք։ Այս դժվարին ճանապարհին հսկայական աշխատանք է արվել։ Ռիոյի ճանապարհը լի էր իմ նկատմամբ անարդարություններով, բայց որքան էլ ցավալի լիներ ինձ համար, համբերատար էի ու ոչինչ չէի ձեռնարկում այդ ուղղությամբ՝ սպասելով Ռիոյին։ Հուսով եմ՝ անարդարությունների ժամանակը վաղ թե ուշ կանցնի։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, և ինձ նորից զրկեցին ոսկե մեդալից։ Այդ քայլը վերջնականապես կոտրեց ինձ, և ես չկարողացա տիրապետել ինձ։

Ամբողջ մարզական աշխարհն իսկապես կփակի՞ աչքերն այս հանցագործության վրա։ Օլիմպիական չեմպիոնի կոչումից զրկվեցի, քանի որ Հայաստանը ոչինչ չի որոշում ըմբշամարտի աշխարհում։ Որոշում են սերբերն ու մյուսները։ Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ։ Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք։ Աջակցության համար շնորհակալ եմ մարզչական շտաբին, հարազատներիս, բարեկամներիս և իհարկե, ժողովրդին։ Հարյուր տոկոսով պատրաստ էի այս Օլիմպիադային»,- գրել է Միհրանը` տեղադրելով ստորև ներկայացված լուսանկարը։

14079577_1761952970741533_2562954005229726540_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում