Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առաջարկը: Առաջարկը շուտով քննարկվելու է նաև ԱԺ-ում: Փոփոխությունների համաձայն՝ ցածրարժեք ապրանքների ներկրման դեպքում, եթե ապրանքի գինը չի գերազանցում 200 դոլալը, ապա մաքսավճարներ և մաքսատուրքեր չեն վճարվելու: ՓՄՁ ասոցիացիայի համակարգող Սամսոն Գրիգորյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարության այս քայլն, իհարկե, օգտակար է, սակայն ծովում ընդամենը մեկ կաթիլ է, որովհետև դա վերաբերում է խիստ սահմանափակ քանակությամբ գովազդային ապրանքներին՝ գրիչներ, շապիկներ և այլ իրեր, որոնք գովազդելու համար պետք է նվիրվեն:
«Այս մանր հարցերը լուծելով՝ մաքսային դաշտը չենք կարգավորի: Ունենք լուրջ խնդիրներ մաքսային դաշտում,- նշեց Ս. Գրիգորյանը և հավելեց, որ հսկիչ գների անվան տակ շատ լուրջ խոչընդոըտներ կան: Նրա խոսքով՝ ամենամեծ չարիքը հսկիչ գները կիրառելն է. հսկիչ գները պետք է կիրառվեն բացառիկ դեպքերում, սակայն կիրառվում են համատարած, երկրորդ խնդիրն այն է, որ մաքսային արժեքները հրապարակայնացված չեն, և երրորդ՝ փաստաթղթերի անհիմն շատ լինելը:
Մանրամասները՝ տեսանյութում: