Tuesday, 23 04 2024
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել

Արսեն Խոջոյանի զոհը 1 տարի առաջ ծննդաբերել էր ու ստել, թե հղիացել է խորթ հորից

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անչափահաս ամբաստանյալի մահվան կապակցությամբ կարճվել է վարույթում գտնվող քրեական գործը՝ սուտ մատնության մեղադրանքով:

Անչափահաս ամբաստանյալը՝ Աստղիկ Հ.-ն, բնական մահով չի մահացել, անչափահաս աղջիկը սպանվել է 2016 թվականի հունիսի 25-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող վայրում:

Աստղիկին հասցվել էին դանակի բազմաթիվ հարվածներ: Նա մահացել է Շամշադինի հիվանդանոցում:

Աստղիկ Հ.-ին սպանելու համար մեղադրվում է Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ին հայտնվել էր ադրբեջանական կողմում և Հայաստան էր վերադարձվել ապրիլին: Արսեն Խոջոյանի ազգականն էր 2014 թվականի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանը, ով խոշտանգված վիճակում Հայաստան վերադարձվեց մարտի 4-ին ու մահացավ:

Ինչ վերաբերում է սպանված Աստղիկ Հ.-ի վերաբերյալ քրեական գործին, ապա այդ գործը ի սկզբանե քննվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

1999 թվականի ապրիլի 14-ին ծնված, 9-ամյա կրթությամբ Աստղիկը, այն բանից հետո, երբ հանրապետական հիվանդանոցում ծննդաբերել ու երեխա էր ունեցել, 2015 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, թե 2014 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր Տավուշի մարզի գյուղերից մեկում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ իր16 տարին չի լրացել, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:

Խորթ հայրիկի մեղքը չէր հաստատվել, իսկ Աստղիկին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Աստղիկ Հ.-ն իրեն մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել էր ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել էր, թե 2015 թվականի ապրիլի 25-ին «Արմենիա» հիվանդանոցում երեխա է ունեցել:

Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն, հարցրել են, թե ով է երեխայի հայրը:

Քանի որ ինքը շփոթված էր, չգիտեր, թե ով է երեխայի «նյութականը հոգալու», դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի նա պարտավորված լինի խնամելու իր երեխային:

Հետագայում զղջացել է կատարածի համար:

Բացի այդ՝ իր հղիությունը սկսվել է 2014 թվականի օգոստոսի վերջերին, իսկ ինքը օգոստոսի սկզբից Լոռու մարզում է եղել ու կրկին Տավուշի մարզի իրենց գյուղ է գնացել սեպտեմբերի կեսերին, երբ արդեն հղի էր…

Աստղիկի մայրը հայտնել էր, որ տուժողն իր երկրորդ ամուսինն է: Նա գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի:

Իր անչափահաս դուստր Աստղիկը 2015 թվականի ապրիլին «Արմենիա» հիվանդանոցում ծննդաբերել է, ոստիկաններին էլ ասել է, թե իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել խորթ հայրը:

Ինքը համոզված է, որ դուստրը ստել է, քանի որ ամուսինը նրան վերաբերվել է որպես հարազատ աղջկա:

Աստղիկն իրենց տանը գտնվելու ժամանակ մշտապես եղել է իր տեսադաշտում: Եթե ամուսինը նրա նկատմամբ որևէ արարք կատարեր, ինքը կնկատեր:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Աստղիկն իրեն ասել է, թե ստել է, որովհետև հուսալքված է եղել, խորթ հոր անունը տվել է, որ երեխային խնամող լինի…
Աստղիկ Հ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 3 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, ու սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

Անչափահաս տարիքում մայրացած Աստղիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել… ծնողի հսկողությանը հանձնելը:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Ն. Չիլինգարյանը: Նա խնդրել էր բեկանել դատավճիռը, գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, որովհետև ըստ ընդդատության՝ գործը պետք է քննվեր այն տարածքի դատարանում, որտեղ կատարվել է մեղսագրված արարքը:

Աստղիկը խորթ հոր վերաբերյալ սուտ հաղորդում է տվել Երևանում՝ Մաշտոցի ոստիկանության բաժնում: Եվ ըստ ընդդատության՝ գործը պետք է քննվեր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Վերաքննիչ դատարանի դատական նիստին անչափահաս ամբաստանյալ Աստղիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, չէին ներկայացել: Մի քանի նիստ հետաձգվել էր: Ո քանի որ գործի քննությունը նշանակված էր վճռաբեկության կարգով, ի վերջո վերաքննիչ դատարանը բողոքաբեր դատախազի հիմնավորումները լսել է ամբաստանյալի ու նրա օրինական ներկայացուցչի բացակայության պայմաններում և բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվել է: Գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության՝ նոր քննություն կատարելու:

Սակայն Աստղիկ Հ.-ն այդ դատարանում որպես ամբաստանյալ այդպես էլ հանդես չեկավ: Նրա գործը մնաց, փաստորեն, չքննված: Աստղիկը դարձավ հանցագործության զոհ՝ իրենց գյուղում սպանվեց դանակի բազմաթիվ հարվածներով: Հիմա արդեն նա քրեական գործով տուժող է, իսկ նրա մայրը արդեն ոչ թե սայթաքած անչափահաս աղջկա օրինական ներկայացուցիչն է, այլ՝ տուժողի իրավահաջորդ:

Հիշեցնենք, որ ամբաստանյալի կարգավիճակն ունեցող աղջիկը հենց ծնողի հսկողությանն էր հանձնված: Այդ «հսկողության» պայմաններում է, փաստորեն, աղջիկը սպանվել: Ինչպես որ՝ ծնողական «հսկողության» պայմաններում էր հղիացել, հայտնվել մայրաքաղաքային ծննդատանը ու հուսահատված լինելով՝ մեղքը բարդել խորթ հայրիկի վրա…

Սա այն եզակի դեպքերից է, որ մտածում ես՝ ավելի լավ չէ՞ր կալանքն ընտրեին որպես Աստղիկի խափանման միջոց ու ծնողի անգործության իրավիճակում սայթաքած աղջնակին գոնե կալանավայրի զսպապայմաններում հեռու պահեին կործանումից…

Այս աղջնակի ողբերգությունը առանց ծնողական ու պատկան մարմինների հսկողության և օգնության մնացած, կործանված անչափահասի ողբերգությունն է, բռնի մահով ավարտված կարճատև կյանքի ողբերգությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում