Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

Հայ-ռուսական բարեկամությունը բլեֆ է. համանուն թանգարանի անունը պետք է փոխել. Նարինե Թուխիկյան

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում որոշում կայացվեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման համար 17 միլիոն 540 հազար դրամ հատկացնելու մասին: Իրականում կառավարությունն այսքան գումարը հատկացնում է ոչ թե թանգարանի, այլ հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների նորոգմանը:Կառավարության այս քայլը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել:

«Առաջին լրատվական»- ը զրուցեց Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե կառավարության այս քայլը բխում է մշակութային արժեքները պահպանելու ցանկությունի՞ց, թե՞ իրականում քաղաքական ենթատեքստը գերակշռող է:

Ն. Թուխիկյանի դիտարկմամբ՝ լավ է, որ ինչ-որ մշակութային օջախ է նորոգվում, սակայն սա ակնհայտ քաղաքական քայլ էր՝ մի քիչ զավեշտալի: «Եթե մենք այնքան հարուստ ենք, որ այդքան գումար ենք տալիս թանգարանին, լավ է, բայց եթե այդ գումարը տրվում է այդ թանգարանին, ես կառաջարկեի ռեբրենդինգ անել, փոխել թանգարանի անունը:

Այս ժամանակներում, երբ պատռվեցին բարեկամության բոլոր շղարշները, այդ թանգարանը կարող է կոչվել հայ-ռուսական հարաբերությունների թանգարան՝ Իսրայել Օրիից մինչև Բալայան Զորի: Այդ թանգարանում պետք է ցուցադրվեին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, «Կալցո» օպերացիայի մասին պետք է ինֆորմացիա տրվեր, երբ Սումգայիթում կոտորեցին հայերին և սովետական զորքերը հրճվում էին…»,- նշեց Ն. Թուխիկյանը:

«Այսպես էլ պիտի լիներ, մեր բյուջետային ծախսերը շատ դեպքերում հենց բլեֆի վրա է ծախսվում: Իսկ հայ-ռուսական բարեկամությունը բլեֆ է, որում մենք քանիցս համոզվեցինք»,- նշեց Նարինե Թուխիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում