Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Ռուսաստանից պոկվելու ենք, բայց խնդիր է, թե ինչ գին ենք վճարելու․ Միքայել Հայրապետյան

25 տարի առաջ Օգոստոսի 18-ին ГКЧП-ն, օգտվելով Գորբաչովի արձակուրդում գտնվելու փաստից, դավադրություն կազմակերպեց, որն արագացրեց ԽՍՀՄ-ի փլուզումը: Դրանից 4-5 ամիս անց արդեն ԽՍՀՄ չկար:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես էր հանարավոր անհաղթելի թվացող ԽՍՀՄ-ի փլուզումը և ինչպես տեղի ունեցավ այն, նշեց, որ այդ երկիրը կարող էր գոյատևել կա՛մ բացարձակ բռնապետությամբ, կա՛մ մի փոքր պտուտակները թուլացնելու դեպքում այն դատապարտված էր կործանման:

«Գորբաչովը եթե չլիներ, գուցե միջուկային այդ տերությունը շատ ավելի վտանգավոր ձևով կործանվեր, քանի որ կայսրությունների կործանումները բերում են համակործանումների: ԽՍՀՄ-ի փլուզումը հնարավորինս անցնցում եղավ, որտեղ Գորբաչովի դերը շատ մեծ էր,- նշեց Պահպանողական կուսակցության նախագահը:

«Մեր այն ժամանակվա քաղաքական վերնախավը, մինչև ГКЧП-ն արդեն ԳԽ-ում ընդունել էր որոշումն անկախության հանրաքվեի անցկացման մասին, որոշված էր այն անցկացնել սեպտեմբերի 21-ին, և հարց է, եթե ԳԿՉՊ-ն հաղթանակեր, ապա մենք կկարողանայի՞նք անցկացնել թե ոչ: Բարեբախտաբար դա կարճատև ընթացք ունեցավ, և հենց սեպտեմբերի 21-ին մենք կարողացանք անկախություն հռչակել: Եվ Հայաստանն ամենաանխոցելի դիրքն էր ընդունել, հնարավորինս լռություն կարողացավ պահպանել… Չգիտեինք՝ ինչ կլինի կայսրությունում, կայսրությունները միշտ այդպիսին են, մակընթացություններով և տեղատվություններով է կայանում թե՛ նրանց վերելքը, թե՛ կործանումը: Մեր քաղաքական վերնախավն ունեցավ այդ իմաստնությունը և կարողացավ հնարավորինս մանևրել, որևէ դրական խոսք չասվեց ԳԿՉՊ-ի մասին: Ամենաանխոցելի անկախությունը հետխորհրդային տարածքում եղավ ՀՀ անկախությունը, թեև, վերջին հաշվով, որևէ նշանակություն դա չունեցավ, մենք հիմա նույնքանով ենք անկախություն ստացել, միջազգայնորեն ճանաչվել, որքան, ասենք, Թուրքմենստանը, Ուզբեկստանը,- նշեց Մ. Հայրապետյանը:

Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքի համակրանքը հակախորհրդային տարրերի կողմն էր, բայց Արևմուտքը չէր կարող անմիջականորեն պատերազմի մեջ մտնել, կործանել:

«ԽՍՀՄ-ը ֆիզիկապես կործանումից առաջ փլուզվեց Խորհրդային միության քաղաքացիների մտքերի մեջ: Արևմուտքի օժանդակությունն այդքանով էր, և փառք Աստծո, որ դա էվոլյուցիոն ճանապարհով էր արվում և ոչ թե միանգամից»,- ընդգծեց Մ. Հայրապետյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում