Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե անձը սպառնում է, թե կբռնաբարի որևէ մեկին և ունի 20,000 ընտրող՝ այդ հասարակությունն արժանի է դրան

Գյումրիում ոչ պաշտոնապես ընտրապայքարի մեկնարկը տրված է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ Գյումրիում շրջանառվում են լուրեր, որ արդեն հինգ թեկնածու կա և ՀՀԿ-ն ցանկանում է սատարել երկու թեկանածուների՝ գործող քաղաքապետ անկուսակցական Սամվել Բալասանյանին և մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին:

«Սակայն նոր թեկնածուն այդքան էլ ձեռնտու չէ ՀՀԿ-ի համար, որովհետև նա բավականին թույլ դիրքեր ունի, իսկ Գյումրիում ՀՀԿ-ն վերջին ընտրություններում պարտվել է,- նշեց քաղքագետը: – Շիրակի մարզում ՀՀԿ-ն հաղթանակներ է տանում հիմնականում գյուղերում, որովհետև գյուղապետերի մեծ մասը ՀՀԿ-ականներ են և վերևից համապատասխան ձայներ ապահովելու ցուցումներ են ստանում: Հենց սրանով է պայմանավորված, որ Սամվել Բալասանյանի վերջին 4 տարվա գործունեույթունը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել, որ նա պետք է դառնա ՀՀԿ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջատարը»:

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից է ՀՅԴ անդամ, բժիշկ Աշոտ Կուրղինյանը: Մի՞թե Գյումրին այնքնան «հիվանդ» է, որ նրան բժիշկ քաղաքապետ է պետք, չէ՞ որ այդ թեկնածուն քաղաքականապես թրծված չէ. անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Գ. Համբարյանը նշեց. «Գյումրին 88թ-ից հետո հիվանդ է և այդ հիվանդությունը կրում է քրոնիկ բնույթ: Ինչ վերաբերում է բժիշկ թեկնածուին, ապա ՀՅԴ-ն ամենաթույլ դիրքերն ունի Շիրակի մարզում, առավել ևս Գյումրիում:

Գ. Համբարյանի դիտարկմամբ՝ ՀՅԴ թեկնածու Ա. Կյուրեղյանի առաջադրումը խաղ չէ. «Նրանք ունեն դաշնակցական մարզպետ և փորձեր են կատարում նրա ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործելով՝ ներթափանցել քաղաքի օրենսդիր մարմին՝ հետագայում բազա ստեղծելով ԱԺ ընտրություններին ձայներ հավաքելու համար»: Քաղաքագետը թերահավատորեն է վերաբերվում ՀՅԴ-ի դիրքերի ամրապնդմանը Շիրակի մարզում: Նրա դիտարկմամբ՝ բոլոր կուսակցություններն ունեն մեկ կարևորագույն խնդիր՝ դա կադրային քաղցն է, որը հնարավոր չէ համալրել իրենց մեթոդներով:

«ԳԱԼԱ» կուսակցության վերաբերյալ Գ. Համբարյանը նշեց, որ հիմնականում լրագրողներ են, երիտասարդ աղջիկներ, հայտնի չէ, թե ում են առաջին հորիզոնականում ներկայացնելու, բայց փաստ է, որ «ԳԱԼԱ»-ն ունի իր ոչ փոքր ընտրազանգվածը Գյումրիում:

Քաղքագետի գնահատմամբ՝ Գյումրիում կանխատեսելի ընտրություններ էին սպասվում, բայց բոլորի խաղաքարտերը խառնեց ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանը. «Նա ունի հնարավորություններ՝ թե՛ նյութական, թե՛ մտավոր, որպեսզի մասնակցի քաղաքական ընտրապայքարի: Վ. Գրիգորյանը կտանի այն ձայները, որոնք գնալու էին Բալասանյանին, ընդդիմադիր ուժերից քիչ ձայներ կտանի»:

«Մենք թևակոխում ենք խորհրդարանական հանրապետություն, իսկ դա նշանակում է, որ կուսակցաշինարարությունը և խորհրդարանի կայացումը Հայաստանում պետք է լիակատար լիներ: Մեզ մոտ կուսակցաշինությունն ավարտված չէ, մարդ-կուսակցություններ են, հենց որ լիդերը դուրս է գալիս կուսակցությունը կազմաքանդվում է:

ՏԻՄ ընտրությունները բոլոր քաղաքական ուժերի համար տնային աշխատանք են մինչև համապետական՝ խորհրդարանական ընտրությունները:

Հասարակությունը պետք է փոխվի, պետք է հասկանա, որ եթե ընտրությունների ժամանակ գումար է վերցնում, ինքը վաճառվում է և ոչնչով չի տարբերվում անբարոյականից»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում