Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Վեդիի ՀՀԿ-ական կրիմինալ-մանկավարժ քաղաքապետը 6-րդ անգամ կղեկավարի քաղաքը

Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Վեդի քաղաքում։ Այստեղ ՀՀԿ-ն քաղաքապետության 6-րդ շրջանով կրկին առաջադրել է գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը։ Նրա մրցակիցը փոխքաղաքապետ անկուսակցական, ինքնաառաջադրված Ալբերտ Սարոյանն է։ Վարուժան Բարսեղյանը Վեդի քաղաքը ղեկավարում է 1999 թվականից և հանրությանը, մամուլին նա հայտնի է որպես կրիմինալ և մշտապես հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում։ Նրա որդին` Հակոբ Բարսեղյանը, 2012 թվականին ռետինե մահակով դաժանաբար ծեծել էր տեղի բնակիչ Սահակ Սահակյանին:

«Առաջին լրատվականը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ-ական քաղաքապետին։

– Պարոն Բարսեղյան, ինչով է պայմանավորված, որ 6-րդ անգամ ՀՀԿ-ն կրկին ձեր թեկնածությունն է առաջադրել։

– Քաղաքապետի պաշտոնը ընտրովի պաշտոն է, երևի աշխատանքի գնահատմամբ է պայմանավորված։ Ժողովուրդն էլ նույն աշխատանքի գնահատմամբ որոշում է այդ մարդուն նորից ընտրել, կամ չընտրել։ Իսկ ես նորից եմ առաջադրվել, քանի որ կիսատ գործեր կան, հեռանկարային ծրագրեր ունեմ քաղաքի համար, որոնք պետք է իրականացնեմ։ Համայնքի ղեկավարի աշխատանքը սահմանափակ չի, որ մեկ-երկու շրջանով կարելի է աշխատանքը անել ու ավարտել։

– Բայց,կարծեք թե պարադոքս է, քաղաքում անմխիթար վիճակ է, որևէ բարեկարգման աշխատանք չի կատարվում, բայց դուք նորից ու նորից քաղաքապետ եք ընտրվում։ Դա ինչպե՞ս է ստացվում։

– Ես չգիտեմ, դա ով է ասում, որ բան չի փոխվում։ Մեր հնարավորությունները ինչքան որ կան, քաղաքի բյուջեն ինչքան որ ներում է, տարին մեկ-երկու փողոց ասֆալտապատվում է, բարեկարգման, լուսավորության աշխատանքներ են կատարվում։ Մանկապարտեզների, դպրոցների, մարզադպրոցների մասնակի նորոգման աշխատանքներ են տարվում։ Այնքան, որքան թույլ է տալիս քաղաքի բյուջեն։ Որպես քաղաքապետ իմ գործունեությունը թափանցիկ է։ Աստված, որ Աստված էր, նրանից էլ էին դժգոհ։ Հիմա մի դժգոհ քաղաքացի էլ մեր քաղաքում կլինի, կբողոքի քաղաքի խնդիրներից, նրան իմ աշխատանքը չի բավարարի, բայց պետք է առաջնորդվել մեծամասնության կարծիքով։

– Պարոն Բարսեղյան, բայց այդպես էլ չասացիք, թե ինչո՞վ եք դարձել իշխանությունների սիրելին։ Մենք տեսանք, որ մի քանի քաղաքներում՝ Վանաձորում, Մասիսում և մի քանի այլ տեղերում ՀՀԿ-ն փոխեց գործող քաղաքապետերին և այլ թեկնածու առաջադրեց։ Ձեզ ինչպե՞ս հաջողվեց մնալ նորից։

– Կարծում եմ, որ այդ հարցը կուսակցությանը պետք է տաք, իրենք ավելի կոնկրետ կպատասխանեն։ Բայց, հավանաբար իմ աշխատանքը, իմ մոտեցումներն են դեր խաղացել։

– Պարոն Բարսեղյան, ձեր մրցակիցը փոխքաղաքապետն է։ Նա ձեր իրակա՞ն մրցակիցն է, թե համոզել եք առաջադրվի, որ կեսից բացարկ հայտնի ու դուք ընտրապայքարում միայնակ մնաք։

– Իմ տեղակալն արդեն թոշակի է անցել, ու քանի որ արդեն թոշակառու է, մտածել է, որ կարելի է քաղաքապետ դառնալ ու առաջադրվել է։ Նրան մրցակից համարում եմ, բայց 70/30 հարաբերակցությամբ հաղթելու եմ նրան։

– Արդար թափանցիկ ընտրությունների՞ արդյունքում, թե ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին հոգեհարազատ մեթոդներով։

– Ճիշտն ասած ես 5 անգամ ընտրության եմ գնացել, բոլոր անգամներն էլ արդար, ազնիվ ու թափանցիկ ընտրություն է եղել։ Դա բոլորը կարող են վկայել։ Եթե որևէ մեկը կա, որ կարող է հակառակը պնդել, ես պատրաստ եմ բանավիճել իր հետ՝ ցանկացած տեղ, ցանկացած ժամի։

– Պարոն Բարսեղյան, համացանցում մի լուսանկար է տարածվել ձեր փաստաթղթերից, որտեղ երևում է, որ դուք բուհ ընդունվել և դիպլոմը ստացել եք մեկ օրում։ Դա վրիպա՞կ է, թե դուք նման հնարավորություններ ունեիք։

– Դա խաբեություն է։ Ես դպրոցն ավարտել եմ 1979 թվականին ոսկե մեդալով։ Նույն տարին ընդունվել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել եմ 1984 թվականին կարմիր դիպլոմով։ Հաջորդ տարին ընդունվել եմ ասպիրանտուրա, բայց չուզեցի շարունակել։ Ավելի շատ գործնական աշխատանք էի ուզում անել։ Ես մինչև նախանցած տարի դպրոցում պատմություն էի դասավանդում ու աշխատավարձս փոխանցում էի սոցիալապես անապահով երեխաներին։

– Դուք այդքան գեղեցիկ նկարագրեցիք ձեր կրթական հաջողությունները, բայց մամուլում, հասարակությանը դուք ավելի շատ հայտնի եք որպես կրիմինալ, սկանդալների կենտրոնում հայտնվող քաղաքապետ։ Դա ինչպես կարելի է հասկանալ։

– Դուք երբևէ կրիմինալ մանկավարժ տեսե՞լ եք։ Դուք տեսել եք, որ մարդը հինգ տարի սովորի, սովորի գերազանց, դպրոցում դասավանդի և կրիմինալ լինի։

– Բա ինչո՞ւ են ձեր անվան, ձեր ընտանիքի հետ կապված նման լուրեր տարածվում։

– Կներեք, դե հիմա չի պատահել, որ ձեր մասին էլ մեկը վատ խոսի։ Աստված, որ Աստված էր, Քրիստոսն էլ Աստծո որդին էր, նրան էլ դավաճան գտնվեց։ Ես էլ Աստված չեմ, ինձանից էլ դժգոհ մարդիկ կգտնվեն։

 

Լուսանկարը` ynker.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում