«Սանա ծռեր»- ի «թուր-կեծակի» Պավլիկ Մանուկյանը վիրահատության է ենթարկվել, և վիրահատությունը բարեհաջող է անցել,- այս մասին Ազատության հրապարակում «Սասնա ծռերի» աջակցության հանրահավաքում տեղեկացրեց Ալեք Ենիգոմշյանը և հավելեց, որ երիտասարդ «Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանին ևս վիրահատություն է սպասվում:
«Մենք մեր նախորդ հանդիպումների ընթացքում խոստացել ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում քաղակաքական գործընթացի ուղին ավելի հստակ կներկայացնենք, սակայն մի փոքր ժամանակ է պետք, ոչ թե որովհետև այդ ուղին չկա, այլ ընդհակառակն՝ այնքան տարբեր առաջարկություններ կան, որ ժամանակ է պետք այդ բոլորի համադրումը ներդաշնակեցնելու համար, և մենք վստահաբար և մեր համատեղ ուժերով կանցնենք գործնական քայլերի՝ քաղաքացիական անհնազանդության և այլ բնույթի: Մեր պայքարը պիտի լինի խաղաղ, բայց վճռական:
Մանրամասները՝ տեսանյութում: