«Երեք օր հացադուլի մեջ էի՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների: Այսօր, քիչ առաջ ազատ արձակվեց իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև ազատ էին արձակվել Արմեն Մարտիրոսյանը և մի քանի այլ քաղաքացիներ, ուրախ եմ նրանց համար:
Արդեն պահանջիս կեսն իրագործվել է, Դավիթ Սանասարյանն ազատության մեջ է, իսկ Հայաստանի բոլորք քաղբանտարկյալների համար իմ պայքարը այլ, ավելի ուժեղ ձևով կշարունակեմ Դավիթ Սանասարյանի հետ»,- այս մասին Ազատության հրապարակում «Սասնա ծռերի» աջակցության հանրահավաքում ելույթ ունենալով՝ ասաց քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: