«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքի վերաբերյալ կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոստոսի 22-ին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Անուշ Մխիթարյանը: Բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 22-ին:
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին դատարան չէին տեղափոխել իր ցանկությամբ. «Հ. Վարդանյանն ինքը չի ցանկացել մասնակցել դատական նիստին, դա իր իրավունքն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: