Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետևանքները Հայաստանի համար»

Դեռ նախորդ տարվա հուլիսից Թուրքիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, որի հետևանքը պետք է հեղաշրջման փորձը լիներ. այս մասին «Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետևանքները Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ ընդգծեցին բանախոսները:

ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց. «Տեղեկություններ կան, որ Թուրքիայի իշխանությունները նախապես իմացել են հեղաշրջման փորձի մասին և միտումնավոր չեն կանխել: Թույլ են տվել, որպեսզի ձախողեն այն, իրականում հաշվեհարդար են տեսում այն մարդկանց հետ, որոնք այս կամ այն պատճառով իրենց հետ չեն: փաստեր են եղել, որ իշխանությունները համապատասխան տեղեկություն են ունեցել հեղաշրջաման փորձի մասին»:

«Թուրքիան իր գործողություններով, հակահայկական կեցվածքով, Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի բացահայտ աջակցությամբ՝ արդեն իսկ մարտահրավեր է Հայաստանի համար»,- նկատեղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի իրողություններն ուսումնասիրվում են ՀՀ-ում` փորձ անելով հետևություններ կատարել դրանից. «Ոչ վաղ անցյալում Էրդողանը հայտարարում էր զրո խնդիր հարևանների հետ քաղաքականության մասին, սակայն հետագայում պարզվեց, որ Էրդողանն այդ քաղաքականությամբ ընդամենն ուզում է տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնել ու կայանալ որպես տարածաշրջանային գերտերություն, քանի որ ոչ թե հարևանների հետ զրո խնդիր, այլ փաստորեն բոլորի հետ խնդիր քաղաքականություն է վարում»:

ՄԱՀՀԻ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ դեռ 2000-ականների կեսերից Թուրքիայում սկսվել էր մի գործընթաց, որի առաջնային զոհերը թուրք զինվորականները դարձան. «Այն ժամանակ Թուրքիան մի պետություն էր, որը շատերին թվում էր թե եվրոպական ամբիացիաներ ունի, սակայն հետագայում պարզվեց, որ Թուրքիայի համար կոնֆլիկտները տակտիկական ցատկահարթակ են թռնելու Կովկաս, ինչպես օրինակ ղարաբաղյան խնդրում խառնվելու ցանկությունը: Մարդիկ  հստակ ասում են, որ իրենց համար միջոց է կոնֆլիկտը»: Ս. Սաֆարյանի գնահատմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը թունավորելու է ռուս-հայկական հարաբերությունները. «Պետք  է ուշադիր լինենք երկու տարածաշրջանների նկատմամբ`Ուկրաինա և Մերձավոր Արևելք, որտեղ ռուսական շահերը չափազանց կենսական են, իսկ մեր տարածաշրջանում ձևավորվում է Արևմուտքից աբիժնիկների ակումբ`ՌԴ, Ադրբեջան, Թուրքիա»:

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ` ներկայիս Թուրքիան շատ ավելի վտանգավոր է տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար, քան կարող էր լինել հեղաշրջման հետևանքով առաջացած Թուրքիայի պարագայում, քանի որ այսօր ընդգծված հակաարևմտյան տրամադրություններ են իշխում այնտեղ: «Մեր աքիլլեսյան գարշապարը Ղարաբաղյան հարցն է, ուստի ՀՀ-ն պետք է միշտ մտահոգվի ռուս-թուրքական սիրախաղից»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում