Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը. Պավլիկ Մանուկյանը խափանման միջոցը կմնա անփոփոխ:
«Պավել Մանուկյանը չի պատրաստվում երկիրը լքել: Նա ասաց, որ եթե նույնիսկ արտաքսեն երկրից, միևնույն է, ինքը կվերադառնա»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը նշեց, որ Պ. Մանուկյանի խոսքերում հստակ հնչում էր այս միտքը. «Տարիներ շարունակ թողել ենք ձեզ՝ մտածելով, որ այս ամենը կվերացնեք, փորձել ենք այլ ճանապարհներով հարցերը բարձրացնել, չեք լուծել, հիմա զարկի հերթը իմն է. Ժողովուրդ, ես ձեզ համար՝ սուր, դուք ինձ օգտագործեք հաղթանակի հասնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: