Այսօր դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը, «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց, դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, կապահովվի Ա. Ղուկասյանի ներկայությունը դատական նիստին:
«Անդրիաս Ղուկասյանը ցանկանում է իր դիրքորոշումը նեկայացնել դատարանում, նաև որոշել՝ ցանկանում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, թե ոչ: Բացի դրանից, կախված նրանից, թե դատախազը ինչպիսի դիրքորոշում կունենա և քննիչն ինչ բացատրություն կտա, հնարավոր է, որ իր բողոքն արտահայտի»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: