Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Արցախում մտածում են ոչ թե հող հանձնելու, այլ կորցրած դիրքերը վերադարձնելու և առաջ շարժվելու մասին

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել էր Ադրբեջան, որտեղ քննարկվել էր այդ երկիր զենքի հետագա մատակարարման հարցը:

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այս առնչությամբ ասաց, որ այդ այցը Ադրբեջանն այնպես ներկայացրեց՝ կարծես Շոյգուն միայն այդ երկիր էր այցելել. «Մինչդեռ հաջորդ օը Շոյգուն եկավ նաև Հայաստան՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստին»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ըստ ամենայնի, Ադրբեջանում բացվելու է ուղղաթիռների վերանորոգման կենտրոն. «Իսկ ռազմական տեխնիկայի մատակարարման ամենաթեժ ժամանակամիջոցը, կարծում եմ, արդեն անցել է: Այս պահին Ադրբեջանը նույնիսկ այդքան գումար էլ չունի՝ կապված նավթի գների անկման հետ, որպեսզի լրացուցիչ շատ խոշոր սպառազինություն գնի»:

Համեմատելով Հայաստանին և Ռուսաստանին մատակարարված սպառազինությունը՝ որքանո՞վ են դրանք մրցունակ՝ հարցին Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ անիմաստ է ամեն ինչում կապկել Ադրբեջանին. «Օրինակ՝ մեզ համար շատ ավելի նպատակահարմար է արդիականացնել մեր ունեցած տանկերը, քան գնել T-90, որը նույնիսկ ռուսական բանակում չի կիրառվում: Այսինքն՝ մեր դեպքում ընտրվում է արդյունավետությամբ և գնի համադրությամբ ամենալավ ապրանքը»:

Արցախից վերջերս վերադարձած մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս պահին առաջնագիծը ակտիվորեն կահավորվում է հատուկ տեխնիկայով՝ մշտադիտարկման համակարգեր, գիշերային տեսասարքեր, գիշերային հրազենային նշանոցներ, իրականացվում են շատ մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ, կառուցվում են նոր և անվտանգ ճանապարհներ, դիրքերում քաշում են խմելու ջուր:

Կարեն Վրթանեսյանը չի կիսում այն կարծիքը, որ նմանատիպ աշխատանքները սկսեցին կատարվել միայն ապրիլյան պատերազմից հետո: «Սա լուրջ միջոցներ պահանջող աշխատանք է, և այդ ֆինանսական միջոցների հավաքագրումը պետք է շարունակվի՝ աշխատանքները շարունակելու համար»:

Ինչ վերաբերում է Արցախի հողերի հանձնման թեմային, ապա Կարեն Վրթանեսյանը այս խոսակցություններում նկատում է նախընտրական մոտիվներ:

«Այդ թեմայի նման կերպ շահարկումը, բնականաբար, լավ չի ազդում մթնոլորտի վրա, առավել ևս, երբ այդ ազատագրված տարածքում մարդիկ են բնակվում, և այդ բնակիչների մոտ, բնականաբար, կարող են առաջանալ մտահոգություններ: Ուստի այդ հարցի շահարկմանը ես բացասաբար եմ վերաբերվում:

Արցախում ես հող հանձնելու նշույլներ չեմ տեսել: Ես տեսել եմ, որ մարդիկ պատրաստ են վերադարձնել կորցրած դիրքերը և անհրաժեշտության դեպքում առաջ գնալ»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում