Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են դրսևորում։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինը հունիսի 23-ից ի վեր առաջին անգամ հատել է մեկ բարելի դիմաց 51 դոլարի նշագիծը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2.33 տոկոսով՝ հասնելով 51.01 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3.27 տոկոսով՝ հասնելով 48.32 դոլարի։