«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը, ով Համակարգող նոր խորհրդի կազմում է, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ նոր մարատավարություն է ընտրվելու և ինչ առաջնահերթություններ է շարժումն առաջ քաշելու:
«Այն ապստամբական գործընթացի քաղաքական նպատակները , որ սկսեցին «Սասնա ծռեր»- ը հուլիսի 17-ին, պետք է իրագործվեն ամբողջությամբ: Այս փուլում նպատակը համաժողովրդական շարժման ձևավորումն է՝ տարատեսակ, ցանցային և «Սասնա ծռեր»- ի գաղափարական առացքի շուրջ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
«Մեր նպատակը բոլոր ստրկական պայմանագրերից և մեր ինքնիշխանությունը ոտնահարող բոլոր հարաբերություններից դուրս գալն է, այդ հարաբերությունների մեծամասնությունն առնչվում է Ռուսաստանի հետ: Սակայն դա չի նշանակում, որ «Սասնա ծռեր»-ի նպատակը հակառուսական ապստամբությունն է, «Սասնա ծռեր»- ի նպատակը և՛ ներքին, և՛ արտաքին ինքնիշխանության հաստատումն ու պահպանումն է:
Մանրամասները՝ տեսանյութում: