Արգենտինայի բասկետբոլի հավաքականի առաջատար Մանու Ժինոբիլին ավարտեց մրցելույթներն ազգային հավաքականի կազմում: Լեգենդար բասկետբոլիստն այժմ շարունակում է հաջողությամբ հանդես գալ բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սան Անտոնիա Սթըրս» ակումբի կազմում։
ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպման վերջին րոպեներին թողել է խաղահրապարակը և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար:
Երկրպագուները հոտնկայս ծափահարել են Ժինոբիլիին: Արգենտինացի բասկետբոլիստը Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ Արգենտինայի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն: