«Ռիո-2016»-ում բասկետբոլի և կանանց և տղամարդկանց մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը: Օգոստոսի 18-ին ժամը 22:00-ին պայքարի մեջ կմտնեն կանայք:
1-ին կիսաեզրափակիչում Իսպանիան կհանդիպի Սերբիայի հետ, իսկ կեսգիշերն անց՝ 02:00-ին կկայանա ԱՄՆ-Ֆրանսիա դիմակայությունը:
Տղամարդկանց կիսաեզրափակիչներում ԱՄՆ-ը կհանդիպի Իսպանիայի հետ, իսկ Ավստրալիան՝ Սերբիայի: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 19-ին: