Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հավանականություն կա, որ մեծանալու է ռազմական ակտիվությունը շփման գծում. Ալ. Իսկանդարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեր զրուցակցի հետ կվերլուծենք վերջին զարգացումները ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ նախորդ շաբաթ կայացած նախագահական գագաթաժողովներից հետո:

– Պարոն Իսկանդարյան, Բաքվի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հանդիպումներից հետո, Ձեր կարծիքով, որևէ կերպ փոխվե՞ց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Ի՞նչ նոր միտումներ եք տեսնում նշված բանակցություններից հետո:

– Կարծում եմ, որ նվազում է բավական մեծ ակտիվությունը կարգավորման գործընթացում, որ եղավ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ Մինսկի խմբի բոլոր երեք անդամները փորձում էին ինչ-որ կերպ արձագանքել իրավիճակին, փոխել այն: Տեղի է ունենում Հարավային Կովկասի առջև ծառացած խնդիրները լուծելու փորձերի արգելակում: Կարգավորման գործընթացում որևէ առաջընթացի հասնելու հեռանկարները կտրուկ նվազել են, եթե չասենք, որ ընդհանրապես չկան:

Այդ հանդիպումները տարբեր առնչություններ ունեն Ղարաբաղյան հակամարտությանը: Օրինակ՝ եռակողմ հանդիպումը Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև, ըստ էության, ընդհանրապես որևէ կապ չուներ Ղարաբաղյան հակամարտության հետ: Հասկանում եմ, որ եթե կարդանք հայկական կամ օտարալեզու մամուլը, տպավորությունները բոլորովին այլ կլինեն, բայց իմ կարծիքով՝ այն իրական կապ չուներ Ղարաբաղյան հակամարտության հետ. նրանց խնդիրներն այնտեղ բոլորովին այլ էին: Որոշ ինդիկատորներ ցույց են տալիս, որ նվազում է ակտիվությունը նաև Ռուսաստանի ուղղությամբ և այն հիմա այդքան ուժեղ չէ, որքան ապրիլյան իրադարձություններից հետո էր, ուստի կարծում եմ, որ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու լուրջ հեռանկարներ չկան: Միակ բանը, որ կարող է լինել, ես կարող եմ սխալվել, բայց հավանականություն կա, որ մեծանալու է ռազմական ակտիվությունը շփման գծում, պարզ ասած՝ կրակոցները Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի, գուցե նաև Հայաստանի Հանրապետության հետ սահմանին: Դա չի լինի հիմա, բայց կարող է լինել որոշ ժամանակ անց, թեև Ադրբեջանն էլ ունի իր խնդիրները, որոնք նույնպես բավական լուրջ են:

– Դուք ասում եք, որ հնարավոր է նոր էսկալացիա սահմանային գոտում: Վերջին մի քանի ամիսներին բավական խաղաղ վիճակ էր շփման գծում, տրամաբանական է, որ նոր լարվածության հնարավորությունը կապված է բանակցությունների հետ: Ուրեմն ի՞նչ է փոխվել բանակցային գործընթացում, ինչի՞ց կարող է Ադրբեջանը դժգոհ լինել, որպեսզի գնա նոր էսկալացիայի:

Ադրբեջանին ակնհայտորեն ասվել էր, թե կփորձեն ինչ-որ ձևով, այսպես ասած՝ խաղաղ ճանապարհով լուծել հիմնախնդիրը, լուծել այնպիսի ճանապարհով, որ Ալիևը կարողանա լուծման միջանկյալ արդյունքները ներկայացնել իր հասարակությանը՝ որպես առաջխաղացում: Դժվար թե դա լիներ այն, ինչի մասին խոսում էին՝ 5 շրջանների հանձնում և այլն (ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր դա կազմակերպել, դա լուրջ չէ), բայց համենայն դեպս ինչ-որ խոստումներ եղել են և այդ խոստումները որոշ ժամանակ աշխատել են: Ինձ թվում է, որ այդ ժամանակն արդեն սպառվում է: Ես այդ մասին խոսել եմ անմիջապես ապրիլյան իրադարձություններից հետո, եթե չեմ սխալվում՝ հենց ձեզ հետ հարցազրույցում, որ Ադրբեջանը կարծում էր, թե այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, կարող է ինչ-որ դեր խաղալ: Եվ դա իսկապես խաղաց իր դերը. ակտիվացավ բանակցային գործընթացը, միգուցե եղան նաև խնդիրը լուծելու անկեղծ փորձեր, բայց ինքը գործընթացն այնքան բարդ է, ավանդական և բազմաշերտ, իր մեջ այնքան շատ տարրեր է պարունակում, որ եթե նույնիսկ աշխարհի ամենահզորները փորձում են ինչ-որ կերպ փոխել վիճակը, չի ստացվում:

Պարզ է, որ այս գործընթացի շարժիչը Ռուսաստանն էր՝ ի դեպ, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի տված քարտ-բլանշով: Ակնհայտ է, որ անձամբ Պուտինը փորձում էր ինչ-որ բան անել խնդրի հետ, սա պարզ է: Բայց այդ ժամանակից ի վեր Ռուսաստանում առաջացան մի շարք չափազանց կարևոր խնդիրներ, որոնք մեղմ ասած՝ մղեցին Ղարաբաղը երրորդ, չորրորդ պլան: Շատ լուրջ դիմակայություն է Սիրիայում, հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, լուրջ մարտեր են ընթանում Հալեպ քաղաքի համար: Այս մարտերի համապատկերում ռուսական, հայկական մամուլում շատ անհեթեթ մեկնաբանություններ են հրապարակվում իբր թե ձևավորվող ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի մասին: Ի՞նչ ռազմավարական դաշինքի մասին է խոսքը: Այսօր Հալեպում Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ուժերը կրակում են այն ուժերի վրա, որոնց հովանավորում է Թուրքիան: Երկրորդը, կտրուկ սրվել է վիճակը Ուկրաինայում: Հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում այս օրերին, և սրացումը Դոնբասում, ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվի, հետևաբար ծայրաստիճան լուրջ վիճակ է Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում: Բոլոր այս փոփոխությունները հանգեցրին նրան, որ Ղարաբաղն այսօր Ռուսաստանի ուշադրության կենտրոնում չէ, իսկ ղարաբաղյան խնդիրը լուծելը չափազանց բարդ գործ է նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկան համախմբված և մեծ ուշադրություն են դարձնում դրան: Նրանք միասին ճնշում են գործադրում կողմերի վրա և ճնշում են շատ ուժեղ՝ այնպես, ինչպես եղել է Քի Ուեսթում, Փարիզում և այլն: Կրկնում եմ՝ նվազում է ակտիվությունը ղարաբաղյան գործընթացում, և ելնելով սրանից՝ ես փորձում եմ բացատրել ձեզ ընդհանուր տրամաբանությունը, որովհետև այն, ինչ ասում եմ, այնքան էլ բնորոշ չէ սովորաբար մամուլում ներկայացվող տեսակետներին: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ չնայած բոլոր հայտարարություններին՝ ակտիվությունը նվազում է, իսկ դա ցույց է տալիս, որ կարգավորման մեծ հեռանկարներ չկան:

Ամեն դեպքում, Դուք կարծում եք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համաձայնությամբ ուներ նման նպատակ հասնելու որևէ առաջընթացի կարգավորման գործում:

Խնդիրն այն է, որ անհրաժեշտ էր նվազեցնել լարվածությունը, և դա շատ կարևոր նպատակ էր: Այն լարվածությունը, որ ստեղծվեց ապրիլյան դեպքերից հետո, առաջացնում էր լուրջ վտանգներ և ողջունելի չէր համաշխարհային խաղացողների համար: Թուրքիային պիտի բացառենք այդ շարքից: Թուրքիան կարևոր խաղացող է, բայց Թուրքիան խրվել է իր ներքին խնդիրների մեջ: Ադրբեջանին բացահայտ կերպով աջակցել են ընդամենը երկու երկիր՝ Թուրքիան և Ուկրաինան, և երկուսն էլ այժմ շատ յուրահատուկ վիճակում են: Մնացած բոլորը փորձում էին ինչ-որ ձևով հանգցնել հրդեհը: Պարզ է, որ տեղի ունեցածը եղավ այն պատճառով, որ համաշխարհային քաղաքականության կարևոր խաղացողները դադարել էին ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրին: Ապրիլին տեղի ունեցածը Ալիևի միջոցն էր հրավիրելու աշխարհի ուշադրությունը, որովհետև եթե չես կրակում Ղարաբաղում, ապա աշխարհում տեղի ունեցող ամբողջ այս իրադարձությունների համապատկերում՝ ISIS, եվրոպական ճգնաժամ, ահաբեկչական գործողություններ, փախստականների խնդիր, փոփոխություններ Ամերիկայում և այլն, ոչ-ոք չի մտածում Ղարաբաղի մասին: Ալիևի մեթոդն աշխատեց, բոլորը հավաքվեցին, սկսեցին համոզել Սարգսյանին և Ալիևին ինչ-որ կերպ լուծել այս խնդիրը, և սկսեց աշխատել այդ մեխանիզմը, բայց այն ժամանակավոր է, այն չի կարող հավերժ աշխատել, և երբ այն ավարտվում է, վերադառնում է նախկին վիճակը:
Ես հետևում եմ Հայաստանի պաշտոնատար անձանց՝ նախագահի, ԱԳՆ-ի ներկայացուցիչների հայտարարություններին, նրանք բոլորն ասում են, որ ոչ, այդպիսի զիջումներ չեն լինելու: Ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հերթին այնպիսի զիջումներ են ուզում, որոնց չեն համաձայնվի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Հետևաբար, դիվանագիտական ակտիվությունը հանգչում է, և այդ իրավիճակում ես մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել այն, ինչ եղավ, որովհետև ապրիլյան իրադարձությունների պատճառն այն էր, որ չկար բավարար դիվանագիտական ակտիվություն:

– Հանրային ողջ դիսկուրսը վերջին ամիսներին Հայաստանում նվիրված էր այդ հարցին, թե ճնշում կա Հայաստանի վրա, որ հայկական կողմը տարածքներ զիջի Ադրբեջանին: Թուրքիան բացահայտ խոսեց 5 շրջանները հանձնելու անհրաժեշտության մասին, Չավուշօղլուն ասաց, թե իրենց առաջարկները համընկնում են Ռուսաստանի առաջարկների հետ: Սա միայն իրենց կարծիքն է, թե՞ նաև համաձայնեցված է Ռուսաստանի հետ:

– Աստված վկա, ես մեղավոր չեմ հանրային այդ դիսկուրսների համար և չեմ մասնակցել նմանատիպ բանավեճերին: Հայաստանում հանրային դիսկուրսի վիճակը առանձին և շատ հետաքրքիր թեմա է: Սա բոլորովին այլ խնդիր է: Հայաստանը մտավախություն ուներ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան լավ հարաբերություններ ունեին, հետո Հայաստանը վախենում էր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան, հիմա Հայաստանը վախենում է, երբ ռուս-թուրքական հարաբերությունները կրկին բարելավվում են: Հայաստանում խուճապով էին ընդունում Ռուսաստանի և Արևմուտքի լավ հարաբերությունները, իսկ հիմա խուճապով են ընդունում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացումը և այսպես շարունակ: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հանրային դիսկուրսներում, կապված է ներհայկական բարդույթների հետ: Նրանք, ովքեր անհանգստանում են տեղի ունեցող իրադարձություններով, քաղաքագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ չեն: Սա ներքին խնդիր է:

Հիմա՝ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք եղե՞լ է ճնշում Հայաստանի վրա, թե՞ ոչ: Ես դա ճնշում չէի անվանի: Դա վաղուց գոյություն ունեցող միտում է՝ փորձ ինչ-որ կերպ վերացնելու լարվածությունը: Մեծ հաշվով դա սկսվել է Մադրիդյան սկզբունքներից, 2007 թվականից: Բանակցությունների սեղանին դրանից բացի որևէ այլ բան չկա: Ի՞նչ նոր բան է եղել: Չէ՞ որ Կազանյան սկզբունքները, այսպես կոչված «Լավրովի ծրագիրը» (որը պարզապես գոյություն չունի, բայց կա դիսկուրս դրա շուրջ) Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացիաներն են՝ տարածքների բաժանումը երկու կարգավիճակի և խնդրի հետաձգված կարգավիճակ: Սրանք բոլորը նույնն են, այս իմաստով որևէ նոր բան չկա:

Գործադրվե՞լ է արդյոք ճնշում Հայաստանի վրա. կարելի է նաև այդպես ասել, բայց եթե դա իրոք ճնշում էր, ապա վատ ճնշում էր, որովհետև բավարար չէր խնդիրը լուծելու համար: Բավարար ուժեր չկան ստիպելու հայերին հանձնել 5, 6, 7 շրջան կամ ստիպել Ադրբեջանին ճանաչելու Ղարաբաղը և իսկապես թուլացնել լարվածությունը, ոչ թե նոր հարձակում սկսել տված խոստումից 15 րոպե անց: ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան հզոր տերություններ են: Տեսականորեն հնարավոր է խնդիրը լուծվի, որ եթե, օրինակ, ամերիկացիները գան իրենց ուղղաթիռներով ու ինքնաթիռներով կամ էլ ռուսները տանկերով Դաղստանից Ադրբեջանով ու Վրաստանով հասնեն Ղարաբաղ, պարզապես խնդիրն այն է, որ նրանք չեն գա: Իսկ եղած միջոցներով, այն միջոցներով, որոնք նրանք պատրաստ են գործադրել, հնարավոր չէ հասնել խնդրի լուծմանը: Այո, նրանք փորձում են թուլացնել լարվածությունը, վերադարձնել հակամարտությունը 2000-ականների սկզբների վիճակին, պարզապես դա ձեռնտու չէ Ադրբեջանին, և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակներն էլ այնքան շատ չեն:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ներեցեք, երևի այնքան էլ ճիշտ չի այդպես արտահայտվել բավական մեծ երկրի առաջնորդի մասին, բայց մենք Էրդողանի բոլո՞ր հայտարարություններին ենք հավատում՝ ինչպես Աստվածաշնչին, թե՞ միայն որոշ հայտարարություններին: Էրդողանը ժամանակին առաջարկում էր ստեղծել Հարավային Կովկասի և Թուրքիայի համատեղ անվտանգության համակարգ: Ինչ-որ մեկը հավատո՞ւմ էր, որ դա տեղի կունենա: Հետո Էրդողանն ասում էր, թե իրենք մասնակցելու են ղարաբաղյան խնդրի լուծման: Այս ամենն այնքան էլ լուրջ չէ: Անհրաժեշտ է դուրս գալ Ղարաբաղի համատեքստից և նայել այս ամենին ոչ թե Ղարաբաղի, այլ Անկարայի տեսանկյունից: Թուրքիան կարողացավ փչացնել հարաբերությունները բոլորի հետ արտաքին աշխարհում՝ Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հետ, և բոլորի հետ ներսում: Թուրքիայի արևելքում իսկական պատերազմ է ընթանում քրդերի հետ, Սիրիայում նրանք պարտվում են և կպարտվեն, եթե նույնիսկ հաղթեն կոնկրետ ճակատամարտում, որովհետև նրանք արդյունքում կորցնում են Մերձավոր Արևելքը: Տնտեսական վիճակը բարդանում է, պարոն Էրդողանը պատրաստվում է դառնալ սուլթան և ամենայն հավանականությամբ կդառնա: Թուրքիան վերածվել է մի երկրի, որը չկար 3-4 տարի առաջ: Այսօր Թուրքիայում անօրինական կերպով իշխում է մարդ, որը չունի համապատասխան լիազորություններ. նախագահը Թուրքիայում արարողակարգային դեմք է, բայց երկիրը կառավարում է Էրդողանը: Նա, ով պիտի կառավարեր երկիրը, հեռացվեց, դուրս թռավ շշի խցանի պես, իսկ նրա տեղը բերեցին խամաճիկի: Եկեք իրերն իրենց անունով խոսենք: Ի՞նչ Ղարաբաղ, ինչի՞ մասին է խոսքը: Թուրքիան ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ էլ ցանկություն ներքաշվելու դրա մեջ: Չկա տեքստ առանց համատեքստի: Եթե ուշադրություն դարձնենք այդ հայտարարությունների թուրքական համատեքստին՝ պարզ կդառնա, որ Թուրքիայի ներքին քաղաքականության մի մասն է և ամենևին կապ չունի արտաքին քաղաքականության հետ:

Կրկնում եմ՝ իմաստային առումով որևէ բան չի փոխվել կարգավորման գործընթացում, փոխվել է միայն դրա մասին խոսելու ակտիվությունը: Կարելի՞ է արդյոք սա համարել իրական փորձ անելու այնպես, ինչպես ենթադրվում է: Սա լուրջ հարց է անգամ ինձ համար: Կարծում եմ՝ իրականում դա անելը պարզապես անհնար է, անհնար է լուծել այսպիսի խնդիրը մեկ-երկու ամսում՝ կողմերին պարտադրելով նմանատիպ լուծում: Ընդամենը մեկ ամիս առաջ մեր աչքի առջև փլուզվեց իշխանությունների լեգիտիմությունը ամբողջությամբ: Հանրապետականների, նախագահի լեգիտիմությունն այժմ սկզբունքորեն ավելի ցածր է, քան մեկ տարի կամ մի քանի ամիս առաջ: Եվ այս իրավիճակում միայն ֆեյսբուքում կարող են ենթադրություններ անել, թե այդ իշխանությանը կարելի է պարտադրել անելու նմանատիպ սյուրռեալիստական շարժումներ՝ հանձնել 5 շրջանները և այլն: Բայց կարելի է օգտագործել այդ մեխանիզմը՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով, և պիտի ասել, որ ստացվում է: Մենք տեսնում ենք լարվածության նվազում ապրիլ ամսից և դա տեղի է ունենում այն պատճառով, որ Ադրբեջանին մշտապես ասում են՝ մենք կլուծենք խնդիրը: Քաղաքական գործիչների և դիվանագետների խոսքերը չպետք է ընդունել Աստծո 10 պատվիրանների պես, խոսքը քաղաքական գործիչների համար գործիք է իրավիճակի վրա ազդելու համար: Նրանք ասում են Ադրբեջանին՝ սա կանենք, նա կանենք, որպեսզի թուլացնեն լարվածությունը և արդյունքում մեծացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը շփման գծում, որին ես, ի դեպ, հոռետեսորեն եմ վերաբերվում:

– Իսկ ո՞ր դեպքում պետք է սպասենք Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի դրսևորումների մոտակա ամիսներին:

Ես չեմ կարող ասել, թե քանի ամսից դա կլինի, ես նման կանխատեսում չեմ անում: Ակնհայտ է, որ դա տեղի չի ունենա մոտակա ամսվա ընթացքում: Նախ, ես չեմ ասում, որ նոր էսկալացիան պարտադիր կլինի, որովհետև ամեն դեպքում միջնորդները լուրջ ջանքեր են գործադրում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Երկրորդը, Ադրբեջանից խիստ դժգոհ են, Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի միջազգային հանրության հետ: Այդ խնդիրների մասին չեն խոսում մամուլում, բայց իրականում դրանք կան, և քանի որ իշխանությունը Ադրբեջանում խիստ անձնավորված է, պարոն Ալիևը կարող է վախենալ դրանից, թե ի՞նչ կասի Պուտինը, ի՞նչ կասի Օբաման և այլն: Բայց դա կարող է տեղի ունենալ: Դա կախված է երկու հանգամանքից, առաջին հերթին՝ ժամանակից. որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի լավ կսկսեն հասկանալ Ադրբեջանում, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենում: Օրինակ՝ ապրիլի սկզբին Ադրբեջանում էյֆորիա էր, թե մենք հաղթել ենք, սա ենք արել, նա ենք արել, կռվել ենք… պարզվում է՝ հայերը ոչ թե երկնային էակներ, այլ մարդիկ են, որոնց վրա կարելի է կրակել, պարզվում է՝ ադրբեջանցիները նույնպես կարող են ինչ-որ բան գրավել… Ահա այսպիսի պոռթկում էր հայրենասիրական, ռևանշիստական տրամադրությունների, բայց քանի որ դրանից հետո ոչինչ տեղի չի ունենում, տրամադրություններն անկում են ապրում, բայց անհրաժեշտ է անընդհատ փայտ գցել կրակի վրա, որ այն չմարի: Ես չգիտեմ, թե քանի ամսից այդ ամենը կվերջանա, որովհետև չունեմ իրական սոցիոլոգիական հարցումների տվյալներ, հետևաբար մենք չգիտենք իրական իրավիճակը:

Եվ երկրորդ՝ շատ կարևոր գործոնը նավթի գներն են: Դա կախված է նավթի գներից: Այս երկու խնդիրների միջև ուղղակի կապ կա, բայց ես տնտեսագետ չեմ և դժվարանում եմ կանխատեսում անել: Հիմա նավթի գները մի քիչ բարձրացել են, բայց թե ինչ կլինի հետագայում, դժվար է ասել: Եթե նավթի գները բարձր լինեն, և վերադառնան նույն հուսահատ տրամադրությունները, թե որևէ առաջընթաց չկա ղարաբաղյան հարցում, ապա կլինի այն վիճակը, որ կար մինչև ապրիլ: Պարզ տրամաբանություն է, որ եթե մինչև ապրիլ ստեղծված իրավիճակը հանգեցրեց ապրիլյան իրադարձություններին, ապա կարելի է ենթադրել, որ եթե այդ իրավիճակը վերականգնվի, բավական մեծ է հավանականությունը, որ այն նորից կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում