Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ է սպասվում սիրիական հարցում Զարիֆի և ՌԴ-ից վերադարձած Էրդողանի հանդիպումից հետո. Al Mayadeen

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պետերբուրգյան հանդիպմանը լուծել է առաջնահերթ հարցեր։ Սիրիան, ինչպես նախկինում, մնում է երկու առաջնոդների համար փոխզիջման հասնելու և միաժամանակ տարաձայնությունների խորացման ոլորտ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Սիրիայի հարցով հիպոթետիկ համաձայնությունը կգտնվի հարաբերությունների կրկնակի նորմալացման ազդեցության ներքո։

Թուրքիան կրկին աշխատում է «զրո խնդիր» հայեցակարգի վրա, ինչը, սակայն, չի նշանակում, որ դա նրան կհաջողվի կյանքի կոչել վերջին դժվարությունների լույսի ներքո։ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների ձեռքսեղմումը լավագույն տարբերակը չէ Եվրոպայի համար։ Բացի այդ, այն տեղի է ունենում Սիրիայում չդադարող պատերազմի սյուրռեալիստական պատկերի ֆոնին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ երկիրը վերածվում իսկական շախմատային պարտիայի, որտեղ ֆիգուրները շարժվում են հիմնական դերակատարների կամքով։

Al Mayadeen-ի հետ զրույցում տարածաշրջանային դիվանագիտական շրջանակների աղբյուրը ասել է, որ իրավիճակը դեռևս չի «հասունացել»՝ հասնելու իրական կարգավորման։ Իրականությանն առավել մոտ է տեղի ունեցողի հետևյալ պատկերը. հակառակորդները դրական մտադրություններ են ցուցաբերում բանակցությունների մեկնարկից առաջ՝ կոնսենսուս ձեռք բերելու համար։

«Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը հնարավորություն էր թուրքերի համար՝ տարբերելու ցորենը մոլախոտերից»,- ասում է նույն աղբյուրը։ Այս իսկ պատճառով նրանք այսօր շատ ավելի լավ են կարողանում նշել իրենց արտաքին քաղաքականության հիմնական վեկտորները, հատկապես այն բանից հետո, երբ Անկարայի քաղաքական շրջանակների մի մասն այն կարծիքին էր, որ Թուրքիան դաշնակիցների կարիք չունի։ Այժմ առավել կարևոր է այն, որ լիարժեք խաղաղ բանակցությունները սկսվում են Մոսկվա Էրդողանի այցից հետո։ Այժմ գալիս է Թեհրանի հերթը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում է. «Մենք հույս ունենք տեսնելու փոփոխություններ նրանց քաղաքականությունում և պատրաստ ենք մասշտաբային համագործակցության»։

Ի տարբերություն Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների, որոնք վերջին շրջանում հայտնվել էին ճգնաժամում, Անկարան ու Թեհրանը մշտապես տարաձայնություններ են ունեցել Սիրիայի հարցով։ Նրանց հարաբերություններն ունեցել են թռիչքներ և անկումներ, դրանցում եղել են անզգույշ արտահայտություններ և կոնֆլիկտներ ԶԼՄ-ներում, սակայն այդ ամենը ոչ մի կերպ չի ազդել երկրների առևտրային փոխհարաբերությունների վրա՝ չնայած որոշակի շրջանակներ մշտապես կողմ են եղել հարաբերությունների վատթարացմանը։ Այս իսկ պատճառով «կարգավորում» բառը բացառել են սիրական ճգնաժամի համատեքստից, քանի որ «մշտական հակամարտության տեսությունը» հաղթել է։

Ուստի Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, իր պորտֆելում «ողջույն» տանելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեից և նախագահ Ռուհանիից իրենց «ոխերիմ բարեկամ» Էրդողանին, քայլում է բարակ ճոպանի վրայով՝ առաջին հերթին սիրիական հարցում։

Համաձայն պաշտոնական իրանական աղբյուրների՝ առաջնորդ Խամենեին հեղաշրջման գիշերը անձամբ է Թուրքիա ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիին և Իսլամական հեղափոխության պահակազորի կազմի «Ալ-Կուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանիին, ինչպես նաև արտգործնախարար Ջավադ Զարիֆին՝ այդ բարդ իրավիճակում անմիջականորեն համակարգելու գործողությունները թուրքական ղեկավարության հետ։

Զարիֆը կհայտնի Սիրիայի հարցով իր երկրի վճռականության մասին և Էրդողանից ու արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուից կլսի թարմացված դիրքորոշումը։ Այդ ժամանակ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլինի մշակել բոլորի համար հարմար ռազմավարություն։ Բայց Չավուշօղլուն կհետևի Էրդողանի՝ Մոսկվայում նախորոշված դիրքորոշմանը. նախագահ Բաշար Ասադի հետ չի լինի Սիրիայի հարցով որևէ լուծում։

Հավանաբար նա ցանկանում է համոզել իր դաշնակիցներին՝ ի դեմս սիրիական ընդդիմադիր ուժերի, որ Մոսկվայի ու Թեհրանի հետ հարաբերությունների հաստատումն ամենևին չի նշանակում, որ Թուրքիան թողնում է իրենց։ Իրավիճակը բարդ է, և միայն դրական մտադրությունները բավարար չեն խնդրի լուծման համար։ Սակայն, հավանաբար, դրանք կօգնեն հասնել մասնակի կարգավորման կողմերի փոխզիջման պարագայում։ Սակայն Մոսկվայի ու Իրանի համար առանցքային հարց է Ասադի պահպանումն իշխանության ղեկին, մինչդեռ Անկարան այդ հարցի վերաբերյալ այլ հայացք ունի։ Դա զգալիորեն բարդացնում է իրավիճակը։

Ռուսները, թուրքերն ու իրանցիները կարող են հաղթահարել իրենց միջև առկա անդունդը, սակայն դա չի նշանակում Մերձավոր Արևելքում արյունալի հակամարտության ավարտ։ Նրանք ազդեցիկ են, սակայն ոչ միակ խաղացողներն այդ տարածաշրջանային արենայում։

Հավանաբար, սկզբում օգտակար կլինի ուսումնասիրել ամերիկյան և սաուդյան դիրքորոշումները։ Վաշինգտոնը դժգոհ է Մոսկվայի ու Թեհրանի լիարժեք համաձայնությունից, իսկ Էր-Ռիադը նույնպես չի կարող ընդունել սիրիական հարցով Իրանի որևէ ձեռքբերում։ Առավել հավանական սցենարն այսպիսի տեսք ունի՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման ապարդյուն փորձերին զուգահեռ՝ Երկրի վրա ամենաազդեցիկ ուժը կշարունակի ամենաարդիական զենքի մատակարարումները կռվող բազմաթիվ ջոկատներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում