Նավթի գները շարունակում են դրական դինամիկա ցուցաբերել։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Նյու Յորքի ապրանքային բորսայում(NYMEX) WTI ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2.76 տոկոսով՝ հասնելով 45.72 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2.85 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.31 դոլարի։