Apple ընկերությունը որոշում է կայացրել հոգալ մարտի 11-ի երկրաշարժից տուժած ճապոնացիների՝ իր արտադրության սարքերի վերանորոգման ծախսերը: Այս մասին հաղորդում է TUAW բլոգը:
Apple-ում ասել են, որ իրենց վրա են վերցնում բնական աղետի ժամանակ շարքից դուրս եկած սարքերի նույնիսկ տեղափոխման ծախսերը: Այս ծրագիրը վերաբերում է Mac համակարգիչներին, LED Cinema Display մոնիտորներին, iPhone սմարթֆոններին, iPad պլանշետային համակարգիչներին և iPod touch նվագարկիչներին:
Տեղեկացնենք նաև, որ Apple-ը մարտի 11-ի երկրաշարժից հետո միացավ ամերիկյան Կարմիր Խաչին և սկսեց հանգանակությունների հավաքման գործընթացը: Կարմիր խաչին օգնություն կարելի էր փոխանցել նույնիսկ Apple-ի iTunes ծառայության շնորհիվ, հանգանակությունները կարող էին կազմել 5-200 դոլար:
Հիշեցնենք, որ Apple-ն իր հերթին երկրաշարժից հետո իր սարքերը շուկա հանելու հետ կապված լրջագույն խնդիրներ է ունեցել, քանի որ դրանց պահեստամասերի մի զգալի մասը Apple-ը ստանում է Ճապոնիայից: