«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 11-ին հացադուլ է հայտարարել հայրենիքի դավաճանության մեղադրանքով 12 տարի ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Գևորգ Հայրապետյանը: Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանը Գ. Հայրապետյանին լրտեսության համար դատապարտել էր 12 տարվա ազատազրկման: Գևորգ Հայրապետյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը նշել է, որ հացադուլի պատճառը անարդար դատավճիռը, և քրեակատարողական հիմնարկում Գևորգ Հայրապետյանի հանդեպ կիրառվող հոգեբանական բռնություններն են: Պաշտպանը դիմել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի իր պաշտպանյալին տեղափոխեն «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ, որտեղ իրենց պատիժն են կրում նախկին պաշտոնյաներ և արտերկրի քաղաքացիներ: