Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Արդյոք Գյուլենը հա՞յ է. Al-Monitor

Al-Monitor պարբերականում հրապարակվել է նրա սյունակագիր Փընար Թրեմբլի «Արդյոք Գյուլենը հա՞յ է» խորագրով հոդվածը, որը փոքր կրճատումներով ներկայացվում է ստորև:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քանիցս իր մարդկանց ու աշխարհին հայտարարել է, որ «իսլամ» ու «ահաբեկչություն» բառերը չպետք է օգտագործվեն համատեղ, որովհետև մուսուլմանները չեն կարող լինել ահաբեկիչներ։

Իսկապես, Էրդողանը պնդում է, որ իմամ Հաթիփի կրոնական միջնակարգ դպրոցներ հաճախող ուսանողները երբեք չեն դառնա ահաբեկիչներ։ Եվ այնուամենայնիվ, Էրդողանը հուլիսի 15-ի հեղաշրջման գաղտնի փորձի համար մեղադրում է մի մարդու, որը նախագահի նախկին մերձավոր ընկերն ու դաշնակիցն է, սուննի իմամ Ֆեթհուլլահ Գյուլենը։

Դա իրավիճակը դարձրել է բավական անհարմար նախագահի (Էրդողան) ու «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության համար։ Գերազանցապես թուրքաբնակ երկրում հեշտ չէ խոստովանել, որ մուսուլմանները կարող էին միտումնավոր վնասել և անգամ սպանել այլ մուսուլմանների։ Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել՝ դուրս գալու համար այդ անհարմար վիճակից։

Ամենահեշտ լուծումը այն պատասխանի վերակենդանացումն էր, որ թուրքերն օգտագործել են անցյալում. Այսինքն՝ թշնամի հռչակել ոչ մուսուլմանին ու օտարին։ Այս իրավիճակում հայը վերստին ներկայացվեց որպես երևակայելի մեղավոր՝ թուրքերին օգնելու համար մեղմելու իրենց անհանգիստ խիղճը։

Այդպիսով, կառավարամետ մի շարք գործիչներ հորինեցին մեղադրանքներ, թե Գյուլենը հայ է։ Նման մեղադրանքներ հնչել են մինչև հուլիսի 15-ը, սակայն դրանից հետո դրանք ուժգնացել են։ Օրինակ՝ հունիսի 6-ին ԱԶԿ-ամետ «Օսմանյան օջախները» (Osmanlı Ocakları) Գյուլենին հայտարարեցին հայ՝ վկայակոչելով նրա տոհմածառը։

Մյուսները պնդում են, որ այսպես կոչված Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը (FETO), տերմին է, որը Անկարան կիրառում է Գյուլենի հետևորդների հանդեպ, մեծ ազդեցություն է ունեցել հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում ընդունելու վրա։

Հուլիսի 19-ին ժողովրդավարության աջակցության օգտին անցկացված հանրահավաքի ժամանակ Քոջայելիի քաղաքապետ Իբրահիմ Քարաօսմանօղլուն հայտարարել էր. «Այն փաստը, որ նրանք (գյուլենական) ներթափանցել են բյուրոկրատիայի մի շարք առանցքային պաշտոններ, ամոթալի է մեզ համար։

Նրանք չեն կարող լինել (վստահված չեն լինել) ուսուցիչներ։ Նրանք չեն կարող լինել ամեն բան։ Նրանք այնքան լավ են քողարկում իրենց, որ կարող են անգամ սակարկել իրենց պատիվը՝ առանցքային պաշտոնի հասնելու համար»։

Իսկապես, տարբեր ֆիգուրներ, այդ թվում նաև Քադիր Միսիրօղլուն, պնդել են, որ Գյուլենի հայրը հայ է, իսկ մայրը հրեա է։ Միսիրօղլուն նաև պնդում է, որ Գյուլենը պատկանում է այն համայնքին, որում հրեաները (այսպես թե այնպես) դարձել են հայեր։ Աջ ծայրահեղական գործիչները նույնպես հանդես են եկել նմանատիպ պնդումներով։

Բացի դրանից՝ բազմաթիվ պարբերականներ շարունակում են կարծիքներ տարածել՝ զգուշացնելով ու անվստահություն սերմանելով Գյուլենի շարժման դեմ։ Օրինակ՝ Yeni Söz («Նոր խոսք») թերթի մեկնաբան Ջան Քեմալ Օզերը գրել է. «Գյուլենի մայրը հրեա է, և (նրա) հայրը հայ է։ Նա սատանա է, որը դաստիարակվել է որպեսզի վրեժխնդիր լինի մեր ժողովրդից։ Նա մուսուլման չէ, սակայն Վատիկանի Խորհրդի անդամ է»։

Մեկ այլ մեկնաբան հիշատակել է ահաբեկչական մի շարք կազմակերպությունների, այդ թվում նաև «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մասին՝ պնդելով, որ դրանք ունեն «հայկական ծագում»։

Օգոստոսի 8-ին Ստամբուլի Yenikapı հրապարակում տեղի ունեցած՝ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ամենամեծ հանրահավաքի ժամանակ մի շարք դիտորդներ երկրի քաղաքական առաջնորդների հռետորիկայում նկատեցին արմատացած խոր այլատյացության դրսևորումներ։ Մասնավորապես, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիայի սպառնալիք ու թշնամի որակեց ոչ մուսուլմաններին՝ նրանց անվանելով «բյուզանդական սերմեր»։ Վարչապետ Բինալի Յըլդըրըմը կիրառեց «խաչակիրների բանակ» արտահայտությունը, իսկ Էրդողանը նրանց անվանեց «անհավատների հոտ»։

Տագնապահարույցը միայն այն չէ, որ թուրք առաջնորդներն ազատորեն կիրառում են նմանատիպ այլատյաց հռետորաբանություն, այլ նաև այն է, որ դա նորմալ է դարձել ժամանակակից Թուրքիայում։ Օդը լցվեց նողկալի արտահայտություններով, միլիոնավոր մարդիկ ողջունեցին Yenikapı-ում, և միայն քչերը հասկացան հանցանքը։

Այդ տենդային իրավիճակում, սակայն, անհրաժեշտ է հարցնել, թե ինչպե՞ս կարող էին հայերը լինել այն հանցանքների համար մեղավոր, որոնցում մեղադրվել է իսլամական խմբավորումը՝ գյուլենականները։

Մուրաթ Բեբիրօղլուն, որը HyeTert հայկական առցանց պարբերականի գլխավոր խմբագիրն է, Al-Monitor-ին հայտնել է հետևյալը. «Սկսած 1878 թվականից՝ հերյուրանքների միջոցով ձգտել են փոխել Անատոլիայում հայ համայնքի կերպարը՝ զրկելու ժողովրդական վստահությունից։ Այսինքն՝ եթե դուք ցանկանում եք նսեմացնել որևէ մեկին, ապա նրան անվանեք հայ։ Եթե ուզում եք վիրավորեք որևէ մեկին, ապա նրան անվանեք հայ։

Հասարակությունում, ուր բնակչության 99 տոկոսը, ինչպես ասում են, մուսուլման են, առավել նպատակահարմար է համարվում ցասումն ուղղել 40.000-50.000 մարդու (հայ համայնք), քան մեծ խմբի վրա։ Հիշում եք, որ երբ ձերբակալեցին PKK-ի առաջնորդին (Աբդուլլահ Օջալան), նրան անվանեցին հայ, և ամեն անգամ PKK-ի ակտիվացման հետ մեկտեղ ակտիվացվում է հայկական թեման»։

Բեբիրօղլուն, որը Թուրքիայում նոսրացող հայ համայնքի անդամ է, դիմում է «սև հումորի»՝ նշելով. «Մենք որոշակիորեն թեթև շունչ քաշեցինք, երբ լսեցինք, որ որոշ մեկնաբաններ նույնպես պնդում են, որ Գյուլենը հրեա է և ոչ թե միայն հայ։

Մի՞թե թուրքական հասարակության աչքում կարող է լինել ավելի վատ իմիջ, քան հայ, նաև հրեա լինելն է։ Վշտացնողն այն է, որ այդ պնդումներն ընդունվում են հասարակության զգալի մասի կողմից և հիմք են ծառայում փոքրամասնությունների հանդեպ հետագա ատելության համար»։

Այսպիսով սթափեցնող հարցը շարունակում է մնալ. «Եթե դուք մուսուլման չեք, դուք կարո՞ղ եք այդուհանդերձ լինել թուրք»։ Թվում է, թե ոմանց կարծիքով դրա պատասխանը հետևյալն է, որ նա, ով մուսուլման չէ, պոտենցիալ սպառնալիք է հասարակության համար։

Թուրքիան վերջին շրջանում տառապել է PKK-ի, ԴԱԻՇ-ի ու իբրև թե գյուլենականների միաժամանակյա հարձակումներից, որոնցից վերջին երկուսն ունեն իսլամական բաց բնույթ։ Կառավարամետ իմաստունները եղանակներ են փնտրել՝ այդ խմբերի աջակցությունը խաթարելու համար։

Նրանք նախկինի նման ի վիճակի չեն բացատրել, թե ինչպե՞ս կարող են իսլամական շտամները (տարրեր) սպառնալ հասարակությանը, ինչի համար էլ ընտրում են հեշտ ուղի՝ բորբոքելով այլատյացություն։ Կարճաժամկետ հեռանկարում հայատյացությունը դառնում է արժեքավոր հանցակից։

Թուրքիայում Գյուլենի շարժման ընդլայնման մեջ իր ամբողջական պատասխանատվությունը և երկրում ու արտերկրում կազմակերպության իսլամական բնույթը չընդունող թուրքական կառավարությունը մի՞թե կարող է իսկապես լուծել գյուլենականների հարցը։

Թուրք քաղաքական գործիչներն անկասկած պետք է պատմությունից հիշեն այն ձախողումների մասին, երբ պետությունները փորձել են ներքին անվտանգությունն ապահովել հասարակության շերտերին հրեշի կերպար հաղորդելով։

Հայերի կամ գյուլենականների հետ կապ չունեցող յուրաքանչյուր խմբի հանդեպ կիրառվող ատելության հռետորաբանությունը անխուսափելիորեն կդառնա ամենաբարդ խոչընդոտը գյուլենականների ուժը զսպելուն միտված պայքարում»։

 

Թարգմանությունը՝ Հայկ Գաբրիելյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում